Ինչ որ մեկը ջանասիրաբար աշխատում է աչքերին սլաքներ նկարելու վրա, իսկ ահա բրիտանացի նկարիչ և դիմահարդար Լորա Ջենկինսոնը շուրթերի վրա նկարում է տարբեր կերպարների: Նրա հավաքածուում կարելի է հանդիպել Տիմոնին և Պումբային, Նեմո ձկնինկին, Ստիչին և նույնիսկ Էրիկ Կարտմանին՝ «Հարավային պարկից»: Կարևորն այն է, որ նկարները շատ բնական են ստացվում և բավականին զվարճալի են: