Անկախ է այն ժողովուրդը, ով ազատության ձգտում ունի: 24 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը ցույց տվեց ազատության իր տենչը, որն իր հերոսական պատմության հնոցում թրծված ու պապենական գեներով փոխանցված կամքն էր, էությունը, ԵՍ-ը, որով կերտվեց մեր նորօրյա Հայրենիքը, և որպես դրա պատգամ հնչեց մեր անկախության հռչակագիրը: Այն սահմանեց մեր երկրի կառուցման ու զարգացման նախահիմքերը, նախանշեց մարդու իրավունքների, ազատությունների, ժողովրդավարական հարաբերությունների կազմավորման ուղին: Թող իրականանան մեր անկախության հռչակման նպատակները՝ դառնալով մեր յուրաքանչյուր քաղաքացու և աշխարհասփյուռ հայության իդեալը և թող սա լինի հայոց պատմության մեջ անկախության նվաճման վերջին անհրաժեշտությունը...
Հովհաննես Մանուկյան