Առաջին մենամարտը հաղթական էր

Չինաստանում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերում այսօր մրցահարթակը տրամադրվեց նաև բռնցքամարտիկներին : Այստեղ Հայաստանը ներկայացնում են երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը և երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը:


Մեր մարզիկներից առաջինը ռինգ դուրս եկավ Անուշ Գրիգորյանը ում մրցակիցը Ղազախստանը ներկայացնող Ալուա Բալկիբեկովան է: Հայ մարզուհին գեղեցիկ և գրագետ մենամարտ անցկացրեց և առանց մեծ դժվարության հաղթեց ղազախ մարզուհուն: Անուշ Գրիգորյանի հաջորդ մրցակիցը կլինի Հաունգ Քսիո Վենգ – Չանգ Յուան զույգի հաղթողը:


Մեր մյուս մասնակիցը՝ Նարեկ Մանասյանը ռինգ դուրս կգա ավելի ուշ: Նրա առաջին մրցակիցը թուրք Մուհամեդ Ուֆուկն է: Վերջինիս հաղթելու դեպքում Մանասյանի հաջորդ մրցակիցը կլինի Ղազախստանը ներկայացնող Վադիմ Կազակով և նորվոգացի Տրեգեն Վագեր Բերկ զույգի հաղթողը:


Հարգանքով՝
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն

 

 

Արամ Մանուկյան