Գաղտնիք չէ, որ մասսայական հանդիսատեսի համար բռնցքամարտը գեղեցիկ սպորտաձև է, որն արդարացիորեն ընդգրկված է օլիմպիական սպորտաձևերի մեջ: Բայց պետք չէ մոռանալ նաև հազարավոր ջարդված քթերի, արյան, ուղեղի ցնցումների և այլ ծանր վնասվածքների մասին, որը հասցնում է այս սպորտաձևը: Այդ պատճառով էլ հանդիսատեսի մի մասը բռցքամարտում առաջնայինը տեսնում է ուժի գեղեցկությունը, իսկ մի մասը՝ բարբարոսություն և դաժանություն, որոնք հարիր չեն 21-րդ դարին: