1. Թիմ Բեռներս-Լի. համացանցի հիմնադիրը
Բրիտանացի գիտնական և գյուտարար Թիմոթի Ջոն Բեռներս-Լին համացանցի հիմնադիրն է, գլխավորում է Համաշխարհային Սարդոստայնի Կոնսորցիումը:
2. Ջորջ Սորոս. «ֆինանսական Ռոբին Հուդ»
Համաշխարհային տնտեսության ամենահակասական կերպարներից է. ոմանք նրան ֆինանսական խաբեբա և սպեկուլյանտ են անվանում, ոմանք էլ ֆինանսական հանճարեղ հոտառության տեր անձնավորություն:
3. Մեթ Գրոունինգ. «Սիմփսոնները» մուլտսերիալի հեղինակը
Մեթյուն դպրոցական տարիներից լրագրության և մուլտիպլիկացիայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել: Ապա, մեկնելով Լոս Անջելես, սկսել է կոմիքսներ նկարել իր այնտեղի կյանքի մասին:
4. Ֆրեդերիկ Սենգեր. քիմիայի ասպարեզում Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր
Պատանեկան տարիքում Սենգերը երազում էր հոր նման բժիշկ դառնալ, սակայն հետագայում սկսում է հետաքրքրվել բիոքիմիայով: Շատ տարիներ անց Սենգերը գրում է, որ իր ընտրած ուղին բժշկության առջև կանգնած խնդիրները լուծելու համար ավելի ճշմարիտ ճանապարհ է եղել:
5. Դարիո Ֆո. Նոբելյան մրցանակի դափնեկիր թատերական արվեստում
Դարիո Ֆոն իտալացի ռեժիսոր, դրամատուրգ և դերասան է, ով իր հանճարի շնորհիվ դարձել է Եվրոպայի թատերարվեստի վերջին կես դարի ամենախոշոր դեմքը: Նրա ստեղծագործական հիմնական թեման իշխանությունների նկատմամբ ծաղրն է՝ լինի դա քաղաքական, թե կրոնական իշխանություն:
6. Սթիվեն Հոքինգ. հանճարեղ տեսական ֆիզիկոս
Հոքինգը հայտնի է սև անցքերի կառուցվածքային ուսումնասիրություններով և քվանտային գրավիտացիայի վերաբերյալ աշխատություններով: 1975 թ.-ին նա առաջ է քաշել սև անցքերի «գոլորշացման» տեսությունը, որը ստացել է «Հոքինգի ճառագայթում» անունը: Գիտնականի հետաքրքրության շրջանակն ամբողջ տիեզերքն է: Հեղինակել է մի շարք գիտական գրքեր տիեզերքի առաջացման, զարգացման, ժամանակի և տարածության փոխհարաբերության, ժամանակակից ֆիզիկայի խնդիրների և տիեզերաբանության մասին:
7. Ֆիլիպ Գլասս. կոմպոզիտոր
Ամերիկացի կոմպոզիտոր, ում ստեղծագործական հանճարն արմատներով հասնում է հնդկական երաժշտությանը: Գլասսի հայրը երաժշտական խանութ ուներ: Կոմպոզիտորի համար ճակատագրական է դառնում 17-ամյա հասակում Փարիզ մեկնումը, որից էլ սկսվում է նրա վերելքը:
8. Գրիգորի Պերելման. հանճարեղ մաթեմատիկոս
Գրիգորի Պերելմանը 1990-ական թթ.-ին միջազգային հանրությանը հայտնի դարձավ երկրաչափության, մաթեմատիկայի և ֆիզիկայի ասպարեզներում իր սենսացիոն աշխատություններով: Նրան իրական փառքի է արժանացրել Պուանկարեի հիպոթեզի ապացույցը, որը «Հազարամյակի առեղծված» էր համարվում, նրան փառք բերեց նաև վաստակած պարգևներից և դրամական վարձատրություններից հրաժարվելը:
9. Էնդրյու Ուայլս. հանճարեղ մաթեմատիկոս
Փրինսթոնի համալսարանի մաթեմատիկայի դասախոս, ով ապացուցել է Ֆերմի Մեծ տեսությունը, որի ապացույցի համար հարյուրամյակներ շարունակ տանջվել են բազմաթիվ գիտնականներ:
Սանասար Կարապետյան