Ուզում եմ մի հարց տալ մեր այն բարեկամներին,որ պնդում են այն տեսակետը,համաձայն ,որի ԱՄՆ-ն Արաբական Գարնան սկսելուց ի վեր սխալներ է թույլ տվել,այդ թվում իսլամիստական տարբեր ուժերի հովանավորելը,որոնցից ԻՇԻՊ-ը ,համաձայն այդ տեսության,վերահսկողությունից դուրս է եկել և հետևանքների մասին ԱՄՆ-ում չէին գիտակցում:
Լիբիական և սիրիական պատերազմների հենց սկզբից աշխարհով մեկ մի տեսակետ տարածվեց,որն ասում է ԱՄՆ-ն և նրա շատ եվրոպական դաշնակիցներ կփոշմանեն իսլամիստներին աջակցելու համար,իսկ հիմա այդ նույն ասողներն ասում են,որ իրենք ճիշտ էին.Իսլամական Խալիֆայության ստեղծումը իր լոկալ և գլոբալ հետևանքներով օրինակ բերելով: Թույլ տվեք չհամաձայնել.կարծում եմ 2011ից սկսած ամեն ինչ գնում է իրենց ուզածով,իրենց սցենարով,իսկ Ասսադի չտապալվելը պլանից շեղում է: Իսկ պլանի նպատակների մասին խոսել եմ մի քանի օր առաջ:
Հիմա տամ հարցս.իրոք կարծում եք,որ մենք հասկանում էինք 2011ից,որ իսլամիստներին աջակցելը ինչ հետևանքների կբերի ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների համար,իսկ Պետդեպարտամենտում,Պենտագոնում,ԿՀՎ-ում նստած վերլուծաբանները խոտ էին և են ուտում՝չհասկանալով այդ ամենը?իրոք կարծում եք,որ իրաքյան ռազմաբազաների գրավման հետևանքով իսլամիստների ձեռքում հայտնված ժամանակակից զինտեխնիկան և զինվորական տրանսպորտային միջոցները առանց ԱՄՆ ցանկության հայտնվեցին իսլամիստների ձեռքում?
Կարծում եք ԱՄՆ հետախուզությունը,իր գործակալների,արբանյակային հետախուզության,տեխնիկական հետախուզության միջոցով ամեն պահ չէր տեսնում իսլամիստների տեղաշարժերը,նրանց այդ ռազմաբազաներին մոտենալը? Կարծում եք ամաչում,կամ վախենում էին հենց գրավման պահին ռմբակոծոլ ռազմաբազաները՝ոչնչացնելով տեխնիկան և ահաբեկիչներին? Իրոք չէին կարող կանխել Մոսուլի անկումը իր բանկերով հանդերձ?Իրոք.......?
Տիգրան Մկրտչյան