ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Ջեյմս Ֆոուլիի սպանության վերաբերյալ:

 

 

Բառերն անզոր են' արտահայտելու այն վրդովմունքը, որն առաջացնում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի բարբարոսական սպանությունը: Ամենախիստ կերպով դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին և գործընկերներին:

 

 

Ծայրահեղականների կողմից իրականացրած այս վայրագ սպանությունը ցույց է տալիս ահաբեկիչների վայրի էությունը և հրամայական է դարձնում քաղաքակիրթ աշխարհի ջանքների միավորումը և վճռականությունը' ահաբեկչության դեմ պայքարում։

 

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն