Երբ երկիրը գտնվում է տնտեսական ծանր կամ ոչ բարվոք, այսպես ասենք, վիճակում, մարդիկ լքում են այն ժամանակավոր և կամ մշտական' որտեղ հաց, այնտեղ կաց սկզբունքից ելնելով: Նման դեպքերում մարդիկ գազազած չեն լքում երկիրը, քանի որ հույս ունեն, որ վիճակը կբարելավվի և իրենք մի օր կարող է և վերադառնան:

 

Սակայն երբ վարչակազմը մարդկանցից խլում է տները' նրանց փողոց շպրտելով հանուն ոմանց անձնական շահերի և դա անվանում է ԳԵՐԱԿԱ ՇԱՀ, այդ մարդիկ հեռանում են երկրից գազազած' առանց ետ վերադառնալու ցանկության: ՀՀ երկրորդ նախագահի օրոոք կատարվեց հենց այս վերջին երևույթը, և բոլոր նրանք, ովքեր կարոտով հիշում են այդ օրերին իրենց լավ ապրելը' թող հիշեն նաև բռնի ուժով իրենց օջախներից վտարվածների ճակատագիրը:

 

 

Վախթանգ Սիրադեղյան