2008-ի վրաց-ռուսական պատերազմից հետո ՀՀ վարչակազմը փորձեց գրավել վրացոնց լքած ռուսական շուկան: Իհարկե, չկարողացավ' պատրաստ չէր, ու մի քանի տարում այդպես էլ դրան չհասավ: Հետո իշխանության եկավ Բիձինան, Պուտինի հետ լեզու գտավ ու մի դրվագով այնքան շիշ գինի ուղարկեց ՌԴ, որ մերոնք չէին կարողացել ուղարկել 4-5 տարում:
Քանի որ այս երկրում այս ընթացքում ոչինչ չի փոխվել' բացի վարչապետից, ապա իմ կարծիքով նույնն էլ տեղի կունենա այսօր' սրանք երբեք պատրաստ չեն լինում ոչ մի հարցում' բացառությամբ իշխանության պահպանման ու, փառք Աստծո, սահմանի պահպանության:
Վախթանգ Սիրադեղյան