1. Թամադայի բանաստեղծային կենացները՝ էս ոճի՝
«Ինչ կանեինք մենք այսօր
Եթե նրանք իրար չսիրեին օրեցօր
Եթե նրանք մեզ չասեին բարի օր

Եկեք բաժակ բարձրացնենք ու խմենք մեր զույգ ծաղիկների քավորի կենացը»։

 

2. Միշտ լինում է մի խելագար, որ դեռ երգը չսկսած մտնում է պարահրապարակ ու անիմաստ շարժումներ անում։


3. Փեսու ընկերից մեկը, որ ամեն կենացից հետո արաղի բաժակով գնում է ու պաչում է փեսային։


4. Հարսի պարըի ժամանակ կողքը կանգնած բարեկամուհի, ով անընդհատ նույն շարժումներն է անում։


5. «Պապիկ եմ դարձել», «Մեր քավորը», «Իմ ախպերս», «Խորովածը լավ բան է» երգերը։


6. Նվերները աչքի տակեվ հաշվող հարսի բարեկամ։


7. «Զոքանչիդ մամա չասես» հումորը անող։


8. Բարեկամի երեխա կամ բարեկամ, ով անհատական ինչ որ պար է պարում, որը 2 տարվա պարի պարապունքից հետո միակ սովորած պարն է ու ինքը ամեն առիթի դա է պարում։


9. Տորթը մեծ չափով հարսի ու փեսու դեմքին խփող։


10. Ում կենացը ուզումա խմեն, ինքը, ամեն անգամ վեր է կենում գնում էտ մարդու բաժակին խփում ։)

 

 

 

Անկախ Հայաստան