Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ նոր մրցաշրջանում իր թիմը չի կարողանա մրցակցել «Բարսելոնայի» և «Ռեալի» հետ: Սիմեոնեն նշել է' առաջնային նպատակը եռյակում հայտնվելն է:
-Չեմ սիրում ստել, անկեղծ կասեմ' «Ատլետիկոն» չի կարող մրցակցել «Բարսելոնայի» և «Ռեալի» հետ: Մեր հիմնական մրցակիցները լինելու են «Սևիլիան», «Վալենսիան» և «Ատլետիկը»: Նոր մրցաշրջանում մեր առաջնային նպատակը լինելու է երրորդ հորիզոնականը:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը շատ է փոխվել, և մենք պետք է կրկին սովորենք խաղալ: Այո՛, «Ատլետիկոն» Իսպանիայի գործող չեմպիոնն է, բայց նախորդ տարվա «Ատլետիկոն» չէ: «Բարսելոնան» և «Ռեալն» այլ մակարդակում են,-Սիմեոնեի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Ֆուտբոլային հասարակություն