ԱՄՆ նախագահ Բ.Օբաման երեկ հատուկ ելույթով դիմեց ամերիկացիներին և խստիվ քննադատեց "Իսլամական պետություն"(նախկին ԻԼԻՊ) խմբավորման ահաբեկիչների կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի սպանությունը:Նա այդ խմբավորումն անվանեց ՈՒՌՈՒՑՔ մարդկության համար...Բայ՞ց մի թե Բ.Օբաման չգիտի,որ այդ,ինչպես այդ նաև այլ շատ ահաբեկչական կազմակերպությունների հիմնադիրը և հեղինակը հենց իր ՀԱՐԱԶԱՏ ԱՄՆ է...Թե՞ ԱՄՆ նախագահը հույսը դրել է մարդկանց հիշողության վատ լինելու կամ պատմություն չգիտենալու վրա...1979 թ.հետո,երբ ԽՍՀՄ զորքեր մտցրեց Աֆղանստան, ԱՄՆ շատ արագ սկսեց հովանավորել աֆղան և այլ մահմեդական ահաբեկչական բազմաթիվ խմբավորումների,որոնք մարտնչում էին օկուպանտ խորհրդային զորքերի դեմ:Հենց այդ ժամանակ էլ ծնվեց ամերիկացիների կողմից բավական մեծ PR անցած Ուսամա բեն-Լադենը,որն ըստ բազմաթիվ աղբյուրների ամերիկյան ԿՀՎ գործակալ է եղել և ընդհուպ մինչև 2001թ.շատ սերտ համագործակցել է Վաշինգտոնի հետ...Երևի ամերիկացիները ամաչում են հիշել ,թե ինչպես էր բեն-Լադենը և նրա նման մարդասպանները ամերիկացիներին օգնում Բոսնիական պատերազմում սերբերի դեմ,որի համար էլ նույն այդ աշխարհի թիվ 1 ահաբեկիչը բոսնիական անձնագիր ստացավ ամերիկացիների խամաճիկ՝Բոսնիայի մահմեդականների նախագահ Ա.Իզետբեկովիչի ձեռքից:Բեն-Լադենը շատ լավն էր ամերիկացիների համար,երբ նրանց օգնում էր Կոսովոյում,Չեչնիայում...
Հետո ամերիկացիները "ահաբեկիչ"հռչակեցին իրենց ամենամոտ "ընկերոջը" Մերձավոր Արևելքում՝Սադամ Հուսեյնին,որը նույնիսկ Իրանի հետ ներքաշվեց պատերազմի մեջ(1980-88թթ) հենց ամերիկացիների պատվերով...Նույն ԱՄՆ ՊՆ Դ.Ռամսֆելդը,որը ութսունականներին Ս.Հուսեյնի ձեռքն էր սեղմում ու ողջագուրվում,2003 թ. սանձազերծեց պատերազմ Իրաքի դեմ,որի ղեկավարին մեղադրում էր ահաբեկիչների հետ համագործակցելու համար...Հիմա էլ հերթը հասավ ԻԼԻՊ-ին,որին շատերն էին մեղադրում ահաբեկչության մեջ,բայց քանի որ դրանք պատերազմում էին Սիրիայի նախագահի դեմ,ապա "ամերիկաները" և "եվրոպաները" ձայն չէին հանում...
ԻԼԻՊ-ն այդ ժամանակ իր սեփական ոչինչը չուներ և հովանավորվում էր նույն Վաշինգտոնի,Բրյուսելի,Անկարայի և Պարսից ծոցում ԱՄՆ ստրատեգիական գործընկերների՝Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Քուվեյթի կողմից:Սակայն ԻԼԻՊ-ը հզորացավ,անկախացավ ու Սիրիայի և Իրաքի իր կողմից գրավված տարածքներում ստեղծեց իր երկիրը,որի գլխավոր թշնամին դարձան իր իսկ "ԾՆՈՂՆԵՐԸ" և հովանավորները...Իսկ հիմա ԱՄՆ քաղաքացու սպանությունից հետո արդեն Օբաման հասկացավ թե՞ ում հետ գործ ունի...
Հ.Գ.Հովանավորելով ահաբեկիչներին և հանցագործներին ԱՄՆ չհասկացավ,որ մշտապես չի կարող վերահսկել դրանց գործունեթյունը և մի օր նրանք կթռնեն իր "գրկից" ու պատուհաս կդառնան թե՛ իր ,թե՛ մնացյալ աշխարհի համար...Ամենավտանգավորն այն է,որ Բ.Օբամայի նշած այդ "ՈՒՌՈՒՑՔՆԵՐԸ" մետաստազներ են տալիս աշխարհի տարբեր մասերում,բայց ամերիկացիները ամենաքիչն են դրանից տուժում...
Գագիկ Համբարյան