ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը այսօր հայտարարել է,որ իրենց ուժերի ներածի չափով պատրաստ են օգնել եղբայրական եզդի ժողովրդին,որն այս օրերին ցեղասպանության է ենթարկվում Իրաքի հյուսիսում իսլամիստների կողմից:Նա նաև նշել է,որ եթե եզդիները Արցախ տեղափոխվելու խնդրանքով դիմեն իրենց,ապա իրենք պատրաստակամ են օգնել նրանց,քանզի եզդի ժողովուրդը դարձել է մեր պատմության ու ճակատագրի մի մասնիկը:Ինչ խոսք,ողջունելի քայլ է:Այն,որ եզդիները դարեր շարունակ մեզ հետ ապրել են մեր տարածաշրջանում և մեր ծանր պահերին մեր կողքին կանգնած են եղել,դրանում կասկած չկա:Եվ մենք պարտավոր ենք մեր ուժերի ու ներկայիս հնարավորությունների ներածի չափով օգնենլ եղբայր եզդիներին:
Արցախում եզդի փախստականներին բնակեցնելու ու ապաստան տալու հնարավորությունը խնդրահարույց հարց է:ԼՂՀ-ն,լինելով միջազգայնորեն չճանաչված պետություն,եզդիներին սեփական տարածքում բնակեցնելու ու ապաստան տալու շնորհիվ կարող է բարձրացնել սեփական հեղինակությունը միջազգային ասպարեզում,և այդ քայլը իր հերթին կարող է բուռն քննարկման առարկա դառնալ:
Չի կարելի բացառել նաև հենց Ադրբեջանի հետ այս հարցում առճակատման հեռանկարը:Այն,թե արդյոք եզդիներին ապաստան տալը ու բնակեցնելը Արցախում,թե Հայաստանի Հանրապետությունում է նպատակահարմար սոցիալ-տնտեսական տեսանկյունից ելնելով, այլ հարց է:Սակայն այստեղ այլ բան կա:Հարցն այն է,որ ԼՂՀ-ն,իրեն համարելով անկախ ու ինքնիշխան պետություն,փորձում է ինքը իր անունից գործել ու յուրովի,որպես առանձին սուբյեկտ,օգնություն ցույց տալ եզդիներին:
Եվ սա տրամաբանական ու ստրատեգիական ճիշտ քայլ է Արցախի կողմից:
Ինչևէ,հուսանք,որ եզդիների հանդեպ իրականացվող կոտորածները կկանխվեն ու մեծ չափերի չեն հասնի:Իսկ մենք հնարավորինս աշխատենք օգնել ծանր դրության մեջ հայտնված մեր եղբայր եզդի ժողովրդին:
Հայկ Սահակյան