Այն,ինչ տեղի է ունենում եզդի ժողովրդի հետ Իրաքում դատապարտելի է:Հիմա էլ եզդիները դարձան "ՄԵԾ ԽԱՂԵՐԻ" փոքր զոհերը...Այս դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին,որ այժմյան ՔԱՂԱՔԱԿԻՐԹ և ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ աշխարհը ոչնչով չի տարբերվում 20 դարի սկզբի՝"ՄԱԿ և ԵԱՀԿ " չունեցող աշխարհին...Մենք՝հայերս,շատ լավ ենք հասկանում մեզ համար բարեկամ եզդի ժողովրդի տառապանքները,որոնք հանդիպում են քաղաքակիրթ աշխարհի "լուռ "արձագանքին...

 


Այսօր,ԼՂՀ նախագահի մամլո-խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է,որ Ստեփանակերտը պատրաստ է ապաստան տրամադրել եզդի փախստականներին ԼՂՀ տարածքում...Շատ "հետաքրքիր" և միևնույն ժամանակ,բավական վտանգավոր հայտարարություն է..."Հետաքրքիրը" այս հայտարարության այն է,որ Ստեփանակերտը ձեռք է բերում կարճաժամկետ դիվանագիտական դիվիդենտներ և աշխարհին է ներկայանում որպես "քաղաքակիրթ" երկիր,որն ապաստան է տրամադրում փախստականներին:Սակայն սրա "վտանգավոր "մասը ավելի հեռահար է և հիմա անտեսանելի..Իսկ եթե այդ կոչին ընդառաջ մի քանի հազար եզդիներ վերաբնակվեն Արցախում, ի՞նչ կլինի մի քանի տասնամյակ տարի հետո երկրի դեմոգրաֆիկ պատկերի հետ:Թե՞ մերոնք այդ մասին չեն էլ մտածում:

 

Ժամանակին բոլորը մեզ բարեկամ էին...Բոլորին ուրախությամբ ընդունում ու պատսպարում էինք..Իսկ վերջում պարզվեց,որ մեր իսկ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ մենք փոքրամասնություն ենք և "եկվոր":Ես ազգայնական հայացքներ չունեմ և դեմ չեմ եզդիներին,որոնց մեջ ունեմ բազմաթիվ ծանոթներ և ընկերներ...

 

Բայց գտնում եմ,որ կոնկրետ ԱՐՑԱԽԸ պետք է բնակեցվի ՀԱՅԵՐՈՎ...Դ.Բաբայանը լավ կլինի այդպես ջանադրաբար Արցախ հրավիրի փախստական հայերին Իրաքից և Սիրիայից և ստեղծի այնպիսի պայմանններ,որպեսզի մարդիկ չլքեն իրենց պատմական հայրենիքը...

 


Հ.Գ.Հաշվի առնելով հայ ժողովրդի դառը ճակատագիրը, առաջարկում եմ մեր եղբայներին՝ԵԶԴԻՆԵՐԻՆ,չլքել իրենց պատմական հայրենիքը(Հյուսիսային Իրաք) և պաշտպանել այն ամեն գնով...Իսկ օգնություն առաջարկողները լավ կլինի այն տրամադրեն ոչ թե այստեղ կամ եվրոպաներում,այլ հենց Իրաքում....

 

 

Գագիկ Համբարյան