Արդեն 20 տարի տևած ճղճիմ ու անհասկանալի հրադադարի ժամանակ չկարողացանք ճիշտ գնահատել ինչպես թշնամուն,այնպես էլ սեթափական երկրի սահամանպահ զինվորին :Լալահառաչ խոսքերն ու զինվորի կողքին նկարվելու մոլուցքը վերջացավ թշնամու վերջին կրակոցի հետ միասին : Վերջացավ նաև բոլորիս՛ լաց ու կոծը ու հենց այն ժամանակ, երբ վերջին բուռ հողը լցվեց թշնամու գնդակից զոհված զինվորի գերեզմանին և կրկին սահմանին կանգնած զինվորի սառը քրտինքը մնաց իր սեփական՛ ճակատին :

 

Սևազգեստ մոր ու անզավակ հոր համար բացի հոգու դատարկությունից ուրիշ ոչինչ չի մնում այն բանից հետո, երբ սարի պես տղա են հողին հանձնում:Բայց մեզ՝ կենդանի մնացածներիս մնում է մեր կյանքի վայելքներն ու սահմանին կանգնած զինվորի հանդեպ ունենցած մեր դաժան անտարբերությունը : Սահմանի երկայնքով քայլով զինվորի ոտքի տակի ավազի չոր ձայնն ու սահմանին կապած դատարկ երկաթե ամանների չխչխկոցը չի կարող լսվել երևանյան մեր տաքուկ բնակարաններում:Ինչպես նաև հասարակության համար անլսելի ու անհասկանալի են սահմաններ այցելած բոլոր այն նախարարները,որոնք ոչ մի անգամ՝ ոչ երիտասարդ ժամանակ և ոչ էլ նախարար եղած ժամանակահատվածում չեն իմացել թե որտեղից ? է սկսում մեր սահմանը ու որտեղ? է ավարտվում այն :

 

Լուռ են ու մինչ օրս անպատասխան կառավարության մոտ ամեն օր գոռացող սևազգեստ մայրերի ձայները,այն էլ այն դեպքում երբ կառավարության չինովնիկների աականջները տանող ճանապարհին ոչ մի խոչնդոտ չկա :Զինվորի հանդեպ անտարբերությունը ոչ մի սահման չի կարող ունենալ այնքան ժամանակ, մինչև մենք ամեն անգամ եկեղեցում մոմ վառելիս չմոռանանք մեկ մոտ ավել վառել սահմանապահ՛ զինվորի համար,մինչև չալաղաջներով ու տարատեսակ ուտելիքներով սեղաններից օգտվելիս առաջին բաժակը չբարձրացնենք սահմանը պահող զինվորի համար,մինչև տղա ունեցող ծնողը չգիտակցի նրա վաղվա կորստի գինը ու այնքան ժամանակ մինչև տղա երեխայի ձեռքը բռնած մայրը սևազգեստ մայր տեսնելիս գոնե անտարբեր չանցի նրա կողքով :

 

Սահմանին կանգնած զինվորին ցավոք հարգում ենք կրկին թշնամու՛ շնորհիվ ու հենց թշնամին՛ է ,որ մեզ ամեն ագնամ ստիպում է գնահատել մեր զինվորներին՝ ցավոք շատ հաճախ միշտ նրանց թաղելուց հետո:Սահմանապահ զինվորի համար ժամանակը կրկին դանդաղ է անցնում ու կրկին նրա սառը քրտինքի համը կարող է հասկանալ միայն այն զգացած մարդը :Ամոթ է ՝մի մոռացեք մեր զինվորներին ու մի հիշեք նրանց միյան կորստի հետո :

 

 

 

Սուրեն Արեենց