Պարզվում է ֆլեշմոբ է շրջանառվում սեռով պայմանավորված արհեստական վիժեցումների դեմ: Սիրով միանում եմ: Մենք ունեք մեկ տղա և երկու աղջիկ (առայժմ): Անգամ առաջնեկս ծնվելուց, երբ Հայրս մահացել էր և ես շատ էի ուզում որդի ունենալ նրա անունը հավերժացնելու համար, սկզբունքորեն չենք պարզել երեխայի սեռը՝ նախքան ծնունդը: Միայն ծննդյան պահին ենք իմացել, որ տղա ենք ունեցել:
Այնուհետև երբևէ կարևորություն չենք տվել, թե ինչ սեռի երեխա կունենանք: Իմ դուստր Արինայի ծնվելուց հետո, ես միայն տղա ունեցող իմ ընկերներին հորդորել եմ անպայման աղջիկ ունենալ, քանզի թերի է կյանքը, երբ չես զգում աղջիկ ունենալու բերկրանք: Փաքրիկ Սյունեն նոր երջանկություն է բերել մեր ընտանիք: Սա անբացատրելի մի զգացողություն է: Սիրելի բարեկամներ, երբեք կարևորություն մի տվեք երեխայի սեռին:
Օգտվեք բնության պարգևներից, Աստծու գործերին մի միջամտեք: Եթե շատ եք ուզում տղա կամ ուղջիկ ունենալ, ունեցեք այնքան երեխաներ, մինչև կիրացնեք Ձեր ցանկությունները: Մենք դեռ այդ ճանապարհին ենք: Այս մեկնաբանության վերջում Ձեզ եմ ներկայացնում մեր փոքրիկ դստեր՝ Սյունեի նկարը: Ովքեր աղջիկ դեռ չունեն, թող մտածեն...
Էդգար Ղազարյան