Պատմական Հայաստանի Նախիջևան քաղաքում երեկ հանդիպեցին երկու թուրքական պետությունների՝Թուրքիայի և Ադրբեջանի,ինչպես նաև Վրաստանի պաշտպանության նախարարները...Հետաքրքիրն այն էր,որ սրանցից երկուսը՝Ադրբեջանը և Վրաստանը որպես պետություններ կայացած չեն,իսկ ամենաթույլ կողմը՝պաշտպանության ոլորտներն են...1992 և 2008 թթ.Վրաստանը խայտառակ պարտություն կրեց աբխազներից և օսերից,իսկ1994 թ. թուրք-կոյունլունեը հայերից զինադադարէին աղերսում,որպեսզի ավելի շատ տարածքներ չկորցնեին...Իսկ հիմա երկու «դժգոհներով» սիրախաղի մեջ են մտել Թուրքիայի հետ, որից ամենաշատը տուժելու է Վրաստանը:

 

Քննարկվող հարցերից(նավթագազամուղների, երկաթգծերի անվտանգության ապահովում) կարելի է եզրակացնել,որ թուրք-ազերիական տանդեմի համար Վրաստանում տնտեսապես,իսկ արդեն որոշ ժամանակ հետո նաև քաղաքականապես հաստատվելուց հետո եկել է ՌԱԶՄԱԿԱՆԱՊԵՍ ամրապնդվելու պահը: Նավթագազամուղների և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի պաշտպանության պատրվակով թուրքերը Թբիլիսիին "համոզում են" համատեղ զինված ստորրաբաժանումներ տեղակայել դրանց երկայնքով...

 

Այդպիսով թուրքերը հնարավորություն կստանան մշտապես լինել Վրաստանի տարածքում և առավել ևս հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի (ՋԱՎԱԽՔ) մարզում:Մ.Սահակաշվիլիի կառավարման տարիներից սկսված թուրք-մեսխեթցիների Ջավախքում վերաբնակեցնելու քաղաքականությունը և այդպիսով տարածաշրջանի բնակչության էթնիկ կազմի փոփոխության փորձերը,որոնք մեծամասամբ հովանավորվում էին Բաքվի և Անկարայի կողմից ,այդքան էլ մեծ արդյունք չունեցան...Հիմա էլ որոշեցին կոնկրետ ռազմաբազաներ ստեղծել Ջավախքում:

 

Ըստ հավաստի տվյալների Ախալքալաքում գտնվող նախկին ռուսական ռազմաբազայի տարածքը բարեկարգվում է,սակայն վրացական իշխանությունները շատ չեն ծավալվում այս հարցի շուրջ...Սակայն այս հանդիպումից հետո շատ հարցերավելի պարզ դարձան:Թուրք-ազերիական ռազմական ներկայությունը Վրաստանի տարածքում ամենամեծ վտանգն է վրացական պետության համար...Նույնիսկ ավելի ՄԵԾ,քան Աբխազիայի և Հարավային Օսիայի կորուստները...Այդ ռազմաբազաները կտեղակայվեն ոչ միայն ՔՐՍՏՈՆՅԱ ՋԱՎԱԽՔՈՒՄ,այլ նաև մահմեդականներով(մոտ 250 հազ.ազերի) բնակեցված Քվեմո-Քարթլիում և նույնիսկ Աջարիայում...

 

Ջավախքը միակ տարածքն է Վրաստանի հարավում,որը "անջատում" է մահմեդականներով բնակեցված տարածքները միմյանցից և թույլ չի տալիս թուրքերին և ազերիներին միմյանց հետ ունենալ անմիջական կապ:Այս ամենի հետևանքը կարող է լինել Վրաստանի՝որպես պետության վերացումը,դրա բոլոր աղետալի հետևանքներով նաև մեզ,Ռուսաստանի,Իրանի համար...
Հ.Գ.Քիչ առաջ ազերիների ՊՆ Զ.Հասանովը հայտարարեց,որ մոտակա ժամանակներում կանցկացվեն Թուրքիայի,Ադրբեջանի և Վրաստանի ԶՈՒ համատեղ զորավարժություններ,որոնք ուղղված չեն ոչ "մեկի "դեմ...

 

 

 

Գագիկ Համբարյան