Ինքն իրեն թերագնահատելու պատճառները շատ տարբեր կարող են լինել՝ սկսած ուրիշների կողմից ասված որոշակի խոսքերից, վերջացրած սեփական անհաջողության փորձով: Պատճառները դուրս բերելու և դա կարգավորելու համար պետք է դիմել համապատասխան մասնագետի՝ հոգեբանի: Իսկ եթե առանց խորանալու պատճառների մեջ ցանկանում ես պարզապես շտկել, ապա ամենալավ մեթոդներից մեկը գրելն է՝ գրի քո առավելությունները ու թերությունները, ու համեմատելու համար կարող ես գրել նաև էն մարդու առավելությունները և թերությունները ում առավել ես համարում, այս դեպքում արդեն ավելի տեսանելի ու հստակ կդառնա, թե քեզ ինչ որակներ են պակասում, որ կցանկանայիր ունենալ ու փորձի դրանք զարգացնել:
Մենք մեզ հաճախ թերագնահատում ենք, որովհետև տեսնում ենք միայն մեր թերությունները, ու հաճախ նաև դրանք չափազանցացնում ենք: Պետք է կարողանալ ռեալ գնահատել սեփական կարողությունները, իսկ դրան կօգնի ավելի կոնկրետացնելը, իսկ կարող ես կոնկրետացնել գրելու միջոցով: Գրի, թե կյանքում ինչի ես հասել ու եթե ինչ-որ տեղ ձախողել ես ինչն է եղել պատճառը ու փորձի դրանք շտկել:
Ինքներս մեզ անընդհատ թերագնահատելով հաճախ ոչ մի բան չենք ձեռնարկում, իսկ ձեռնարկելու դեպքում էլ արդեն ենթագիտակցաբար գծում ենք ձախողման ուղին, որն էլ բնական է տանում է հենց ձախողման: Պետք է ոչ թե ինքդ քեզ մեղադրել ձախողման կամ ինչ-ոչ բան չստացվելու համար, այլ գտնել այն, թե ինչը խանգարեց քեզ: