Մայամիում մահացել է 59-ամյա մի կին, որը իր կյանքի մեծ մասը անցկացրել է կոմայի մեջ: Խոսքը գնում է Էդուարդա Օ’Բարայի մասին, ում ԶԼՄ-ները տվել են «Քնած սպիտակաձյունիկ» անունը:
16 տարեկան հասակում Օ’Բարան ընկել է դիաբետիկ կոմայի մեջ, որից հետո նա այլևս դուրս չի եկել կոմայից:
Անհավանական է, բայց Էդուարդայի աչքերը 42 տարիների ընթացքում միշտ բաց են եղել, չնայած նրան, որ գիտակցություն նա ընդհանրապես չի ունեցել: Նա չի լսել ոչ ոքի, չի տեսել ու երբեք կենդանության նշաններ ցույց չի տվել: Նա կոմայից առաջ մորը ասել է. «Խոսք տուր, որ երբեք չես թողնի ինձ»:
Իսկ մայրը ամբողջ կյանքում պահել է իր խոստումը: 35 տարի նա անցկացրել է իր աղջկա կողքին, նրա կողքից բացակայելով ընդամենը 90 րոպե, որպեսզի քնի կամ լողանա: 2008 թվականին՝ 80 տարեկան հասակում մահացավ Էդուարդայի մայրը: Մոր մահից հետո աղջկան հոգ էր տանում իր քույրը: Հենց նրա աչքի առաջ էլ մահացավ «Քնած սպիտակաձյունիկը»:
«Էդուարդան ուղղակի փակեց աչքերը ու գնաց մայրիկի մոտ», - նշում է իր հարցազրույցում Քոլինը՝ Էդուարդայի քույրը: Նրա խոսքերով, Էդուարդան ոչ միայն եղել է լավագույն քույրը, ում մասին կարելի է երազել, այլ նաև շատ բաներ է սովորեցրել:
Էդուարդան մահացել է 59 տարեկանում, այդպես էլ դուրս չգալով կոմայից:
Գուրգեն Մուրադյան