Մի բանի մասին հստակ կարծիք արտահայտելու համար առնվազն պետք է ունենալ ստույգ տեղեկություն: Քանի,որ չունեմ տեղեկություն,այն մասին,արդյոք ՀՀ-ն ԵՏՄ վերջիվերջո կմտնի Արցախի հետ թե ոչ,դրա համար չեմ ցանկանում անիմաստ գուշակություններ անել:

 

Պատկերացնենք,որ ՀՀ-ն առանց Արցախ է մտնում ԵՏՄ: Բոլորի մոտ հարց է առաջանում,արդյոք ՀՀ և Արցախի սահմանին կտեղադրվի մաքսակետ?,սրա պատասխաննել կլինի անիմաստ գուշակություն,բայց հստակ կարող եմ ասել մի բան.մաքսակետ դրվում է ճանաչված պետությունների մեջ,իսկ ,եթե Նազարբաևը և նրա նմանները պնդեն,որ պետք է մաքսակետ դրվի երկու հայկական պետությունների մեջ,խնդրեմ ճանաչեք ԼՂՀ-ն,որպես անկախ պետություն դնենք,իսկ եթե չեք ճանաչում,ապա մաքսակետ չեն դնում չճանաչված,միջազգային հարաբերությունների սուբեկտ չհամարվող երկրի հետ: Դե հիմա նազարբաև և նրա նմաններ կողմնորոշվեք.ուզում եք ճանաչեք ԼՂՀ-ն ,իսկ մենք մաքսակետ դնենք,կամ սսկվեք:

 

 

Տիգրան Մկրտչյան