Սերժ Սարգսյանն՝ իր խոսնակի միջոցով, անվերապահ աջակցություն է հայտել եզդի ժողովրդին:
ՙՙ....ՀՀ Նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնա­խարարությանը և դիվանագիտական առաքելու­թյուն­ների ղեկավարներին՝ միջազ­գային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար:

 


Նախագահ Սարգսյանն այսօր ՀՀ վարչապետի հետ քննարկել է նաև Հայաս­տանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության՝ նախապես ծրագրված ծավալներն ավելացնելու հարցը, ինչին ՀՀ կառավարությունը լուծում կտա առաջիկա օրերի ընթացքում...՚՚,-մասնավորապես ասված է Արման Սաղաթելյանի տարածած հայտարության մեջ:
Նման վերաբերմունքն արժևորվում եմ մի քանի պատճառով:

 


Նախ, Հայաստանը հանդես է գալիս որպես պետություն, որը սկզբունքորեն դատապարտում է բռնության ու այլատացության որևէ դրսևորում: Սա հակապես կաևոր է մեր ժողովրդի պարագայում, որն ապրել է ցեղասպանության ցավն ու հիմա աշխարհին ցույց է տալիս, որ քաղաքակրթական անհանդուրժողականություն է ձևավորել ցանկացած ցեղասպանության հանդեպ:

 


Եվ երկրորդ, կարևոր է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիներն՝ անկախ ազգությունից, զգան պետության աջակցությունը, նրա հոգատարությունը: Հայաստանի եզդիները պետք է համոզված լինեն, որ այս երկիրը նաև իրենց հայրենիքն է ու այս իմաստով՝ նախագահի մամուլի ծառայության հայտարարությունն իսկապես համարժեք է:

 

 

 

Սուրեն Սուրենյանց