Մի երկու ամիս առաջ Վոլինկինը ասել էր, որ Հայաստանում կան կազմակերպություններ, ովքեր իրենց գործունեությունով սեպ են մտցնում հայ-ռուսական բարեկամության մեջ... մի շուխուռ սկսեց, մի ղալմաղալ սկսեց, ես չեմ վախենա անգամ էդ բառից՝ հիստերիկ նոպաներ սկսեցին մեր որոշ արևմտամետների մոտ, թե բա ո՜նց ա Վոլինկինը համարրձակվում քիթը խոթել իրեն չվերաբերող հարցերի մեջ, անկախ հայաստան, պետականությունը վտանգի տակ է...

Ու մեկ էլ վդռուգ, օրերս խոսում ա աշխարհի ամենաամերիկայի դեսպան Հեֆֆերնը ու ոչ տանում, ոչ բերում սենց ձևակերպում ա անում. «Եթե պատժամիջոցները վնասեն Հայաստանին, կարող եք բողոքել Մոսկվային»: Ու ինչն ա հատկանշական՝ քա՜ր լռություն սուվերեն Հայաստանի ու մեր շահի մասին էդքան շատ խոսել սիրողների ճամբարում: Ասեմ ավելին, հիմա եթե էս թեման սկսի թաափ հավաքել, մեկոււմեջ կսկսեն տակտիչնը բացատրել, որ նա սամըմ ձելե Հեֆֆերնը հո վատ կամ սխալ բան չի՞ ասել, բա իրոք Ռուսաստանն ա մեղավոր:Ճ

 

 

Ինչևիցէ, եթե Հայաստանը չլիներ failed state, իսկ հայաստանցիների ու հայաստանյան իշխանությունների զգալի մասը նորմա չհամարեր մեր գաղութացված վիճակը՝ կոչելով այն անկախություն ու միջազգային օրենբներ (ու այլ բլա-բլաներ), Հայաստանի՝ որպես պետության վարքը կլիներ լրիվ այլ, այն աստիճան այլ, որ ԱՄՆ դեսպանը սենց դիվանգիտական ապտակներ անելու փոխարեն կաշվից դուրս կգար, որ հանկարծ Հայաստանը պատժամիջոցների ռիկոշետից չտուժի,. տուժելու դեպքում է սփոփիչ ինչ որ քայլեր ձեռնարկվեն:

 

 

Հիմա արևմտամետների համար լրիվ սարսափելի մի գաղափար ասեմ. եթե ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցների ուղղակի հետևանքներից լինի այն, որ տուժի Հայաստանի տնտեսությունը, ապա Հայաստանը, որպես սուվերեն պետություն իրավունք ունի կոմպենսացնել իր վնասները՝ այդ թվում նաև Հայաստանում առկա ամերիկյան կապիտալի պետականացման հաշվին, կամ էլ, եթե ԱՄՆ-ը չի ուզում զրկվի ասենք հանքաարդյունաբերության ոլորտում ունեցած հայկական իր ակտիվներից, թող քեշով կոմպենսացնի մեր այն ֆինանսական վնասները, որոնք մենք կրում ենք Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից:

 

Ասեմ ավելին, սուվերեն պետություն լինելու պարագայում նման հակազդեցությունը կլիներ լրիվ բանական ոչ միայն զուտ տնտեսական պատճառներով, այլև կբխեր ռազմավարակկան դաշնակցության ընդհանուր տրամաբանությունից. բշտում են մեր դաշնակցինմ, մենք էլ մեր ուժերի չաափով բշտում ենք բշտողին:

 

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան