ԲԱՑ ՆԱՄԱԿ' Իլհամ Հեյդարովիչ Ալիևին.
հարգելի պարոն. թերևս այլ առիթ չի լինի, քեզ հիշեցնելու ու շնորհակալություն հայտնելու համար... և այպես'
քանի որ ձեզ չեն ասում, ինչ պետք է իմանաս, հարկ համարեցի նավթադոլարներից հրաժարվելով' ինքս ասել...
1.դուք այդպես էլ չհասկացաք' թե ինչու մենք այդքան նվաստ լինելով, կարողացանք հաղթել 1988-1994թթ-ին: Դրա պատճառը նա է, որ ձեր հայրը շաաաաատ խոհեմ էր և մեր տղաներին' Արցախից/անգամ Հայաստանից/, ուղարկում էր Աֆղանստան, իսկ ձերոնց' ստրոյբաթ կամ խոհանոց ու երբ սկսվեց պատերազմը, մերոնք' զենք բռնեցին, ձերոնք' այդպես էլ, ոչ' ստրոյբաթ տեսան, ոչ' էլ խոհանոց...Շնորհակալություն' Հեյդար Ալիևին: Իր շնորհիվ մենք հաղթեցինք 1988-1994թթ-ին ու ձեր խնդրանքով' կնքեցինք հրադադար:

 


2.Պատերազմից հետո, ինքը արեց հաջորդ քայլը, որը պակաս կարևոր չէր: Նա իր փոխարեն կարգեց մեկին, որը բացի զվարճանքը' կյանքում այլ բան տեսած չկար: Դա' դուք էիք, իսկ ձեզ թվում էր թե չկա անհնարին բան եթե' կա փող: Ու ձեզ նմանը մտածեց, որ փող կա և կարելի է զենք առնելով մեզ հաղթել' սխալվեցիք: Շնորհակալություն' Հեյդար Ալիևին: Դուք տարիներ ի վեր հնարավոր պատերազմի խաղարկման տակ, ձեր ժողովրդին լծել ու քշել եք: Նրանք էլ սուս ու փուս' լռել են: Դե հասկանում եմ' հոտ են, կպատահի: Ցավոք, հիմա հարցնելու են' էդ ինչու հայերը, որ նավթ ու գազ չունեն ապրում են այնպես' ինչպես մենք? Հուսամ' կպատասխանեք: Շնորհակալություն: Երևի արդեն հարցնում են ու ով հարցնում է ձերբակալում եք, դարձյալ հուսամ' բոլորին տեղ կանի:

 


3.Դուք հասաք նրան, որ ժողվուրդը իր ու պետության գոյությունը պայմանավորի ձեր անձով: Դրա համար ազատության դուռը, ոչ թե մեխել, այլ' զոդել եք: Շնորհակալություն: Իսկ մեր զինվորը այդպես չի մտածում, նրա համար թքած թե ով է նախագահ, կարևորը' սահմանը պահելն է: Ինքը պահում է իր տուն հայրենին: Ձերոնք, երբ հասունանում է պահը, կանգնում և խորհում են' ում համար? Իլհամի? և սկսվում է անկանոն նահանջը: Սա ռազմական գաղտնիք էր' հատուկ ձեզ համար ասեցի...

 


4. Երբ ելք չկա, ասում ես' դրսի ուժերն են անում: Մեզ մոտ էլ են ասում, բայց մերոնք' չեն հավատում: Ապրի արևդ' շնորհակալություն: Մեր զինվորը մի բան գիտի' ինքը չպահի, ով էլ գա' չի պահելու: Շնորհակալություն:
Հ.Գ. Լսի' արի էդ փողերը տուր, Թուրքիքայից մեր հողերը առնենք, քեզ էլ ՀՀ պատվավոր քաղաքացի կտանք' Նախիջևանում կամ Սիսիանում/ասում են ծննդավայրդ է/ ապրելու իրավունքով, լաաաավ կորմիտ կանենք' խոստանում եմ: Ինչ կասես? Մի վատ բան կա, կնոջդ անվտանգությունը' չեմ երաշխավորում, մեր կողմերում շատերն են աչք դրել... Մի խոսքով, ինչքան շատ կառավարես, այնքան' լավ, հակառակ դեպքում' ժդյոմս ընտանիքով... կարճ' գյյյալ բուրա ...))

 


ՀՀ քաղաքացի' Սասուն Մանուկյան
16.08.2014 ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան