«Եհովայի վկաներ» կազմակերպության կրոնական ուսումնասիրությունը, նրա գործունեության մասին գրականությունը, ինչպես նաև այս աղանդի մեջ ներգրավված անձանց ազգականների բազմաթիվ նամակներն ու դիմումները ցույց են տալիս, որ այս կազմակերպությունն իր էությամբ տոտալիտար բնույթ է կրում և այնպիսի խրատներ է պարունակում ու այնպիսի պրակտիկա ունի, որոնք կարող են վնաս հասցնել հետևորդի անձին ու առողջությանը, նրա ընտանիքին ու երեխաներին, ինչպես նաև ավանդական ազգային հոգևորականությանն ու պետական շահերին։ Այդ պրակտիկան ու խրատները հակասում են հիմնական իրավաբանական նորմերին, այն է՝ պարունակում են հետևյալ կոչերն ու հարկադրանքները.

 


• Սեփական կարծիքներից ու համոզմունքներից հրաժարվելու հարկադրանք (հիմքը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրություն):

 


• Ազատությունը սահմանափակելու հարկադրանք (հիմքը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրություն)
• Պետության կողմից պահպանվող անձի արժանապատվությունը նվաստացնող հոգեբանական ներգործության հնարավորության հարկադրանք (հիմքը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրություն)
• Առողջությանը վնաս հասցնելու հնարավորություն ունեցող մեթոդների օգտագործման և անձի ինքնուրույնության նկատմամբ ոտնձգության հարկադրանք (հիմքը՝ տես Հայաստանի Հանրապետության Քրեական Օրենսգրքի հոդված ,«քաղաքացիների անձի ու իրավունքների նկատմամբ ոտնձգություններ անող միավորումների կազմակերպություն. կրոնական կամ հասարակական միավորումների կազմակերպությունը, որի գործունեությունն ուղեկցվում է քաղաքացիների առողջությանը վնաս հասցնելու կամ քաղաքացիների անձի կամ իրավունքների նկատմամբ այլ ոտնձգություններով կամ էլ քաղաքացիներին իրենց քաղաքացիական պարտականությունների կատարումից հրաժարվելու կամ բոլորովին այլ հակաիրավական գործողությունների դրդելով, ինչպես նաև այդպիսի միավորմամբ ղեկավարությունը պատժվում է»):

 


• Անհրաժեշտ բուժ. օգնություն ստանալուց հրաժարվելու հարկադրանք
• Ընտանեկան կապերը խզելու և ընտանեկան պարտականությունները չկատարելու հարկադրանք:
• Անչափահասներին առանց ծնողների կամ նրանց փոխարինող անձանց թույլտվության իրենց գործունեության մեջ ներգրավելու հարկադրանք (տես «Երեխայի իրավունքների դեկլարացիա», կետ 2 և 9, «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքի միջազգային համաձայնագիր», կետ 4. «Սույն համաձայնագրի մասնակից պետությունները պարտավորվում են հարգել ծնողների և համապատասխան դեպքերում օրինական խնամակալների՝ իրենց երեխաների կրոնական ու բարոյական դաստիարակությունն իրենց համոզմունքներին համապատասխան ապահովելու ազատությունը» )
• Հայաստանի Հանրապետության ժողովուրդների ավանդական ազգային հոգևորականությունը նվաստացնելու կամ հակադրելու հարկադրանք (հիմքը՝ տես «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքի մասին միջազգային համաձայնագիր», հոդված 18, կետ 3. «Կրոն կամ համոզմունքներ քարոզելու ազատությունը ենթակա է միայն օրենքով սահմանված և հասարակական անվտանգությունը, կարգուկանոնը, առողջությունն ու բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հիմնական իրավունքներն ու ազատություններն ապահովելու համար անհրաժեշտ սահմանափակումներին», «Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիա». հոդված 29, կետ 2. «Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր մարդ պետք է ենթարկվի միայն այնպիսի սահմանափակումների, ինչպիսիք օրենքով սահմանված են բացառապես դեմոկրատական հասարակության մեջ ուրիշների իրավունքների ու ազատությունների պատշաճ ճանաչման ու հարգման և հասարակական կարգուկանոնի,

 

ընդհանուր բարօրօության, բարոյականության արդարացի պահանջները բավարարելու նպատակով»)
• Կրոնական անհանդուրժողականություն հրահրելու հարկադրանք (հիմքը՝ տես «Կրոնի կամ համոզմունքների հիման վրա անհանդուրժողականության ու խտրականության բոլոր ձևերի մասին դեկլարացիա», հոդված 2, հոդված 1, կետ 5, հոդված 5, կետ 1, հոդված 20, կետ 1։ «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքի մասին միջազգային համաձայնագիր», հոդված 20, կետ 2։
«Խտրականության, թշնամանքի ու բռնության սադրանք ներկայացնող ցանկացած գործողություն հօգուտ ազգային, ռասայական ու կրոնական ատելության, պետք է արգելվի օրենքով», «Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիա»),

 


• Հայասատանի Հանրապետության հիմնական իրավունքների ու պարտականությունների իրականացումից հրաժարվելու հարկադրանք (հիմքը՝ «Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիա», հոդված 29, կետ 1։ «Յուրաքանչյուր մարդ պարտականություններ ունի այն հասարակության առաջ, որում էլ միայն հնարավոր է նրա անձի ազատ ու լիարժեք զարգացումը»)։

 


Բավականին հետաքրքիր է այդ կազմակերպության ֆինանսական գործունեության մեխանիկան։ «Եհովայի վկաների» նախկին հետևորդներից մեկը պատմեց, թե ինչպես է դա արվում. «Մարդիկ չարաչար սխալվում են՝ կարծելով, թե պաշտամունքային գրականությունը այդ կազմակերպության հետևորդների կողմից ստացվում և տարածվում է անվճար։ Իրականում յուրաքանչյուր հետևորդ պարտավոր է իր փողով ձեռք բերել ամսագրերի ու գրքերի որոշակի քանակ, որոնք այնուհետև պետք է տարածի անվճար։ Այսինքն, փաստորեն, ստացվում է, որ փողը վճարում է ոչ թե գնորդը, այլ կարծես վաճառողը, թեև բոլոր փաստաթղթերով անցնում է, որ տարածողը գրականությունն անվճար է ստանում։ Այսպիսի համակարգը թույլ է տալիս այս կազմակերպությանը ճարպկորեն խուսափել հարկումից»։

Սուտը հանուն փրկության դրսևորվում է նաև այստեղ։

 

 

 

Սևան Աղաջանյան