Էս տարվա մայիսին Ռուսաստանում էր գտնվում 502 հազար ՀՀ քաղաքացի: Օգոստոսի սկզբի դրությամբ' 540 հազար: Նրանցից 60 հազարն անչափահաս (մինչև 17 տ.) երեխաներ են, 33 հազարը' 60 անց (ի դեպ, տարիքովների սեռական հարաբերակցությունը գրեթե 50-50 է, թերևս, երեխաների հետ արտագաղթած ծնողներն են): Ռուսաստանում է գտնվում 210 հազար 18-60 տարեկան տղամարդ ՀՀ քաղաքացի, ու համարյա 2 անգամ քիչ (120 հազար) նույն տարիքային խմբի կին: այսինքն, 330 հազար տնտեսապես ակտիվ մարդ:

 


Սա, շեշտեմ, ոչ թե արտագաղթածների կամ էնտեղ մշտապես հաստատվածների ընդհանուր քանակի, այլ տվյալ պահին էնտեղ գտնվողների վերաբերյալ թվեր են, որոնք վերաբերվում են ՄԻՄԻԱՅՆ ՀՀ քաղաքացիներին ու, ասենք, 6 տարի առաջ արտագաղթած ու արդեն քաղաքացիություն ստացած անձանց վերաբերյալ թվեր չեն:

 

Սեպտեմբերին ու հատկապես հոկտեմբերին, երբ մարդկանց մի մասը' դասերը սկսվելու հետ, վերադառնա արձակուրդներից ու բարեկամների մոտից, մյուս մասն էլ, հակառակը, Հայաստանում հանգստանալուց հետո "վերադառնա" Ռուսաստան, կարելի կլինի մոտավոր պատկերացնել վերջին 5-6 տարիներին Հայաստանից Ռուսաստան արտագաղթածների + էնտեղ խոպանի գտնվողների մոտավոր թիվը:

 


Նույնը կարելի կլինի անել նաև Ադրբեջանի մասով, որի 605 հազար քաղաքացի տվյալ պահին գտնվում է Ռուսաստանում:

 

 

Նիլոլայ Թորոսյան