Համաշխարհային շուկաներում նաֆթը վերջին շաբաթվա ընթացքում էժանացել է 12,5%, հասնելով օգոստոսի 14-ին $96,6 մեկ տակառի համար: Մասնագետները նշում են, որ նման զարգացումների դեպքում տարեվերջին նավթի գինը կիջնի $75-80 մակարդակի:

 

Որքան հայտնի է, Ռուսաստանի ներկայիս պետբյուջեն կազմված է նավթի մեկ տակառի գինը $102 հաշվարկից: Գնի անկումը սկսվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ հանեցին սեփական նավթի արտահանման արգելքը եւ սկսեցին աստիճանաբար թուլացնել պատժամիջոցները Իրանի դեմ:

 

 

Տիգրան Խզմալյան