Մի հատ հնացած թեզ կա, թե Վրաստանի սևծովյան ափին հանգստանալն ավելի էժան է, քան, ասենք, Սևանի ափին: Այս տարի բացարձակապես համոզվեցինք, որ այդպես չէ: Քոբուլեթիում գների բարձրացման համահունչ չէր բարձրացել որակը, ընդհակառակը, այնքան տհաճ էր, որ նախատեսված ծովափնյա հանգիստը փոխարինեցինք հանգիստով Համշենյաց աշխարհում (այսինքն' Համշենից անցել էինք Բաթում, բայց կրկին հետ վերադարձանք Համշեն' փոխելով մեր պլանները):

 

Համեմատելու համար' ամռանը Սևանի ափի ռեստորանատիպ կառույցներից մեկում, որը բավական մեծ ժողովրդականություն է վայելում, կուշտ հաց ուտելու համար 3 հոգով վճարեցինք ընդամենը 5000 դրամ գումար, մինչդեռ Քոբուլեթիում նմանատիպ ճաշը (անգամ որոշ կրճատումներով) 4 հոգու համար արժեցավ շուրջ 12000 դրամ: Նույնը ավտոմեքենայի համար գազը: Զգալի ավելի թանկ էր, քան Հայաստանում, իսկ մեկ լիցքավորումը 60-70 կմ ավելի քիչ էր բավականացնում, քան մեզ մոտ լցնելով:

 

 

Գևորգ Պետրոսյան