Միամտություն է կարծել,որ Մերձավոր Արևելքում ապրող հայերը առավել անվտանգ վիճկում են,քան իրաքաբնակ եզդիները: Եթե հիմա իրաքի և Սիրիայի տարածքի մի մասում հռչակված խալիֆաթը պաշտոնապես հայտարարում է,որ քրիստոնյաները և հրեաները կարող են համապատասխան հարկատեսակ վճարել և շարունակել ապրել իրենց տարածքում՝մնալով իրենց կրոնին,այդ թվում և հայերը,ապա չի կարելի կարծել,որ դա հավերժ այդպես կլինի.վաղը կարող է մի շեյխ որոշում հրապարակել,որ այժմ նրանք էլ պետք է կամ կրոնափոխ լինեն,կամ ՝ոչնչանան: Չի կարելի ծայրահեղականներին հավատալ,առավել ևս հայերը իրավունք չունեն.թուրքերի ազդեցությունը նրանց վրա մեծ է:

 

Եզդի ազգի համար այս ողբերգական օրերին մի բնական հարց է ծագում թե ինչու քրիստոնյաները և հրեաները ունեն ընտրության մի քանի տարբերակ՝ընդունել իսլամ,հեռանալ,վճարել համապատասխան հարկ կամ սպանվել,իսկ եզդիները, չգիտես ինչու, ունեն երկու տարբերակ՝իսլամ ընդունել,կամ սպանվել: Իսլամագետ չեմ,բայց իմ տարրական գիտեիքները այս կրոնի մասին ինձ մի հասարակ պատասխան են հուշում: Իսլամում այսպես է. դու կամ մուսուլման ես,կամ՝անհավատ,այլ կերպ ասած՝քաֆիր: Քաֆիրները նրանց համար երկու խմբի են բաժանվում՝գրքի անհավատներ և մնացյալը,որոնց անվանումը իսլամում չեմ հիշում,բայց իմաստով գալիս է,որ հեթանոսները:

 

Գրքի քաֆիրները քրիստոնյաներն ու հրեաներն են,իսկ անունը գալիս է նրանից,որ իսլամը համարում է այս կրոնների սուրբ գրքերը Ղուրանից առաջ եղած,ոչ լիարժեք աստվածհայտնության վկայություններ,հետևաբար իրենց առավել մոտ:Իսկ հեթանոսները համարվում են իրենց ոխերիմ թշնամիներ,որոնք ոչնչով իսլամին մոտ չեն,հետևաբար կամ իսլամ պետք է ընդունեն,կամ ՝մեռնեն: Հիմա պարզ է դառնում թե սրանք ինչու են այդպես վայրագ կերպով վարվում եզդիների հետ,որոնք չեն ցանկանում ուրանալ նախնիների հավատը:

 

Վստահություն չկա,որ ներքին կարգով,կամ մի մոլեռանդ կրոնավորի կոչով նաև քրիստոնյաները և հրեաները չեն դառնա թիրախ: Գլուխս ջայլամի պես չեմ պահի և կհայտնեմ մտավախությանս մասին: Մերձավոր Արևելքի հայերը վտանգի տակ են.չգիտենք Սիրիայի ,Իրաքի մյուս տարածքները վաղը ում վերահսկողության տակ կլինեն,կամ Լիբանանը վաղը ում իշխանության տակ կլինի: Մի քանի հարյուր հազար հայ Դամոկլյան սուրը գլխին այժմ ապրում է այս տարածաշրջանում: Նրանց տուն՝Հայաստան բերել է պետք.տեղում,եթե դառնան թիրախ ոչնչով չենք կարողանա օգնել:

 

 

Տիգրան Մկրտչյան