«Տերմինատոր», «Տերմինատոր 2», «Ուրիշները», «Անդունդ», «Տիտանիկ», «Ավատար»... Ֆիլմեր, որոնք դարձել են նորագույն կինեմատոգրաֆիայի ամենաօրիգինալ, ամենայուրահատուկ և հեղափոխական ֆիլմերը' այդ կերպ մեկ աստիճան բարձրացնելով և նոր մակարդակի հասցնելով համաշխարհային կիոնոարտադրությունը:
Այսօր իր ծննդյան 60-րդ տարեդարձն է նշում համաշախարհային կինոյի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը' ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնը: Ջեյմս Քեմերոնի ֆիլմերից թերևս ամենահայտնի երկու ֆիլմերն են «Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերը:
Մինչ «Ավատար»-ի մեծ էկրան բարձրանալը «Տիտանիկ»-ը գլխավորում էր ամենաեկամտաբեր ֆիլմի տիտղոսը, սակայն միշտ նոր բարձունքներ և խորխորատներ փնտրող ռեժիսորը չսահմանափակվեց «Տիտանիկ»-ի հաջողությամբ և «Ավատար» ֆիլմով գերազանցեց իր իսկ ռեկորդը:
Արմեն Մխեյան