Երեկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը Բաքվում հանդիպել է ԱՀ ՊՆ Զաքիր Հասանովի հետ և քննարկել հրադադարի ռեժիմի պահպանման հարցերը...Այստեղ են ասում.«Լավ է ուշ, քան երբեք»...

 

Իսկ ամենազավեշտալին այն է,երբ օգոստոսի սկզբին ազեր-կոյունլուները ձեռնարկեցին մի քանի անհաջող դիվերսիաներ և տվեցին երեք տասնյակից ավել զոհեր,այս նույն «Կասպրշչիկի խումբը» դիտարկումներ էր անցկացրել Արցախում՝հայ-ազերիական շփման գծում և ամպագորգոռ հայտարարում էր , որ հրադադարի խախտում չի արձանագրել...Այն,որ արդեն երկար տարիներ Կասպրշչիկի առաքելությունը իրեն չի արդարացնում ՝դա բոլորին էր հայտնի...

 

Շատ լավ գիտենալով,թե ով է խախտում հրադադարը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդես է գալիս լղոզված հայտարարություններով և երկուստեք կոչերով՝այդպիսով ջուր լցնելով ազերիների ջրաղացին...Բայց որ նա կարող էր «ռազմական գործողությունների» թեժացման ժամանակ հանդես գալ այդպիսի հայտարարությամբ՝դա արդեն ֆարս է...

 


Հ.Գ.ԵԱՀԿ և Մինսկի խումբը պետք է գոնե մի փոքր փոխեն իրենց քաղաքականությունը ,թե չէ կդառնան ծիծաղի առարկա...կամ ավելի մեծ ողբերգության պատճառ...

 

 

Գագիկ Հմաբարյան