Ենթադրենք վաղը դուք հյուրասիրություն ունեք և կամ էլ ձեր ամուսինն ու երեխաները շատ են սիրում բլինչիկ ուտել ու դուք պետք է պատրաստեք ասենք մի հիսուն հատ այդ նուրբ ու համեղ խորտիկից։ Այդ քանակի բլինչիկ պատրրաստելը շատ ժամանակատար և հոգնեցուցիչ գործ է; Որպեսզի դուք խնայեք ձեր թանկագին ժամանակը, քիչ կանգնեք ջերոցի կողքը հետևեք իմ այս խորհրդին:
Վերցրեք երկու թավաներ և աշխատեք երկուսով միաժամանակ; Դա հնարավոր է․ դուք կծախսեք երկու անգամ քիչ ժամանակ քան եթե աշխատեիք մեկ թավայով։ Ահա այդպես դուք կխնայեք ձեր թակագին ժամանակը և հնարավորություն կունենաք ավելի շատ ժամանակ նստել համակարգիչի մոտ և հետաքրքիր քաղաքական թեմաներով բազում ստատուսներ գրել:
Եվ ձեր հյուրերը գոհ կմնան, և ձեր ամուսիններն ու երեխաները, իսկ առավել բոլորից մենք՝ ձեր ՖԲ-յան ընկերները կշահենք կարդալով ձեր բազում բովանդակալից ստատուսները որոնք կգրեք խոհանոցում այս իմ ասած ճանապարհով խնայած ժամանակի հաշվին:
Համլետ Աբրահամյան