Ասում են վերքը հիվանդին է ցավ պատճառում:1915 թվականին թուրքական իշխանությունների կողմից հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանությունը չընդունելու փաստի համար արդեն 100 տարի է գլուխ ենք ջարդում՝մեղադրում բոլոր այն պետություններին,որոնք չեն ցանկանում ճանաչել այն ու նաև դատապարտում դեռևս 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը հեռվից դիտած ու մինչ օրս անտեսած բոլոր ազգերին :Աշխարհի աչքն ենք մտցնում նաև Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, ադրբեջանական իշխանությունների կողմից, պետական՛ մակարդակով կազմակերպված, հայերի նկատմաբ իրականացրած ջարդը՝ որը 1915 թվականի ցեղասպանությունից ոչնչով իհարկե չեր տարբերվում :
Բայց 21-րդ դարում պետություն ու բանակ ունեցող ազգը քար լռությամբ ու հեռվից ուշադիր նայում է թե ինչպես են հազարավոր եզդիներ ցեղասպանվում :Լուռ ենք բոլորս՝թե իշխանական, թե ընդդիմական կողմը:Լուռ է անգամ սփյուռքը,լուռ են Հայոց ցեղասպանութունը չանաչելու գործով զբաղված բոլոր կառույցները,այնինչ հենց սա պետք է վառ օրինակը լիներ,որպեսզի մենք՛, բոլորս՛, բարձր ատյաններում ու միջազգային կառույցներում ասեինք.<<Եզդիների նկատմաբ կատարվում է այն ,ինչ կատարվեց 1915 թվականին հայերի հանդեպ :Սա 1915 թվականի ցեղասպանությունը շարունակող գործընթացներ են ու աշխարհը այսօր լուռ է, ինչպես լուռ էր 1915 թվականին,երբ թուրքական իշխանությունները աշխարհի առաջ սպանում էին անզեն ու խաղաղ հայ մարդկանց >>:
Բայց այս խոսքերի փոխարեն Սփյուռքի նախարարությունից սկսած մինչ Արտաքին Գործերի նախարարություն քար լռության մեջ են :Լռում են նույն կերպ,ինչպես լուռ էին այն ժամանակ աշխարհի գրեթե բոլոր պետությունները:Լուռ են ինչպես լուռ էր թուրք սպան,որը հայ կնոջը սպանելուց առաջ բռնաբարում էր սայլի վրա ու նույն լռությամբ մորթում հայ երեխային :Բայց մոռանում ենք,որ նույն՛ եզդին պահում է հայոց սահմանները,նույն՛ եզդին պետական բյուջե գումարներ է մուտք անում ու նույն՛ եզդին հայ մարդու հանդեպ դարեր շարունակ ոչ՛ մի անմարդկային վերաբերմունք չի ցուցաբերել :
Եվ ասեմ նաև,որ այս քար լռությունից հետո աշխարհը ոչ միայն լուրջ չի ընդունելու մեր կողմից բարձրացված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը,այլ նաև սկսելու է կասկածել մեր գենետիկ հիշողության վրա,որը ինչպես ապացուցվեց ջնջվել է : Ջնջվել է անգամ այն դեպքում, երբ 1915 թվականից անցել է ընդհամենը 100 տարի :Ինզ կներեք,բայց այս դեպքից հետո կարծում եմ,որ մեզ դեռ քիչ են կոտորել :
Սուրեն Արեենց