Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների նախագահ Էդ Ռոյսը հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության շիկացման վերաբերյալ:
«Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով խորապես մտահոգիչ են: Ռազմական գործողությունների ինտենսիվացումը շփման գծում խլել է տասնյակ հայ և ադրբեջանցի երիտասարդ մարդկանց կյանք: Օբամայի վարչակազմը պետք է քայլեր ձեռնարկի' խրախուսելու հրադադարի վերականգնումը, ստիպի Ադրբեջանին շփման գծից դուրս բերել դիպուկահարներին և խթանի խաղաղության ծրագրին, որն իր մեջ կներառի նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանրաքվեի հստակը օրը' որոշելու իրենց ապագան»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, նշել է էդ Ռոյսը:
Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին իր դիրքորոշման համար' ուղղված Լեռնային Ղարաբաղի անվտանգ և ժողովրդավար ինքնորոշմանը: «Մենք կոչ ենք անում Օբամայի վարչակազմին հետևել կոնգրեսականի խորհրդին և ստիպել Ադրբեջանին վերջ տալ հրադադարի խախտումներին, դուրս բերել դիպուկահարներին և սկզբունքայնորեն ու բացահայտ ընդունել:
Վրեժ Հովսեփյան