Լուրեր են հասնում, որ հակառակորդը հետ է քաշել վերջերս կուտակած ծանր տեխնիկան և զորամիավորումները առաջնագծից, իսկ հայոց հերոս բանակն էլ անցել է մարտական հերթապահության սովորական ռեժիմի: Արձանագրենք, որ օգոստոսից սկսված լարված իրավիճակը շատերի կարծիքով տանում էր պատեևազմի վերսկսման և միայն հայոց բանակի առաջապահ և հատուկ նշանակության զորքերի բարձր մարտական պատրաստվածության շնորհիվ է, որ նավթադոլարային հերոյինի հաճույք տակ գտնվող Ալիևն ու իր շրջապատը հասկացան, որ հայերիս հետ գործ ունենալը շատ ավելի լուրջ է, քան իրենք էին պատկերացնում:
Մի խոսքով՝ երկարատև ընդմիջումից հետո մենք նորից հաստատեցինք, որ Արցախը մերն է ու վերջ, ցավոք ունեցանք զոհեր ու չնայած այդ զոհերի թիվը հակառակորդի մոտ մի քանի անգամ ավելի շատ է, բայց մեզ համար ամեն զինվոր բացարձակ արժեք է, փառք զոհված տղեքին, նրանք իրանց կյանքով ապահովեցին խաղաղությունը, իսկ հայ հասարակությունն իսկապես միասնական էր, նման միասնականություն ես երբեք չէի տեսել, ամեն ինչ դեռ առջևում է, շատ հաղթանակներ ենք ունենալու ազգային
Զոհրապ Եգանյան