Ագրարային համալսարանի ղեկավարությունը գրոհ է կազմակերպել ՕԵԿ-ի դեմ վիճելի տարածքի պատճառով: Որքան հիշում եմ, գործը հասել էր դատարան, և ամենաարդար հայաստանյան դատարանը որոշել էր տարածքը համարել ՕԵԿ-ինը:
Եվ հայաստանյան կենսափորձով զինված' պետական կառույցի' ագրարայինի ղեկավարությունը որոշել է լինչի դատաստան կազմակերպել օրինացերկրական գույքի նկատմամբ: կարծում եմ, որ ավելի արդար կլիներ, եթե լինչի դատաստան իրականացվեր այն մարմնի և նրա ղեկավարի նկատմամբ, ով տարիներ առաջ երկուսին էլ տվել էր միևնույն թուղթը' ստեղծելով այս քաոսը: Բայց դե վերջինս հիմա նախարար է' «նո, նո, նո»...
Վախթանգ Սիրադեղյան