Ամերիկացի գրող եւ բիզնեսի կառավարման մասնագետ Ժուլիեն Սմիթը կյանքում ճիշտ կողմնորոշվելու վերաբերյալ մի շարք գործնական խորհուրդներ է տվել երիտասարդներին: Տարիքի հետ ավելի հաջողակ լինելու համար, ըստ նրա, հարկավոր է արդեն 20 տարեկանում որոշակի կանոններ պահպանել եւ հստակ պատկերացումներ ունենալ ժամանակակից իրողությունների մասին:

 

 

Ահա այդ խորհուրդներից մի քանիսը.



1.Աշխարհը փորձում է մարդկանց դարձնել ավելի հիմար. սկսած բանկային համակարգից մինչեւ հրաշք դիետաների միջոցով փորձ է արվում ոչ կրթված մարդկանցից հնարավորինս շատ փող կորզել, քանի որ նրանց հեշտ է կառավարել: Այնպես որ զբաղվեք ինքնակրթությամբ որքան հնարավոր է, որպեսզի լինեք հարուստ, անկախ եւ երջանիկ:

 

 

2.Կուրորեն մի հավատացեք կրթական հաստատություններին: Մինչ նրանք պատրաստում են ուսումնական ծրագրերը, դրանք արդեն հնանում են: Ավելի լավ է սովորել եւ մարդկանց հարգանքը վաստակել լիդերություն, ոչ թե ինչ-որ բանի հետեւելու միջոցով:

 

 

3. Կարդացեք շատ, այնքան, որքան հնարավոր է: Յուրացրեք արագ կարդալու տեխնիկան'հիշելու բարձր մակարդակով:

 

 

4. Փորձեք մշտապես շփվել բոլորի հետ, դարձեք շփման վարպետ: Սովորեք մարդու մեջ գտնել այն, ինչ նրա մեջ ձեզ դուր է գալիս:

 

 

5. Համեստության վրա ժամանակ մի վատնեք: Համեստությունն այն հավատն է, որ զգացմունքները որոշումների ընդունման ձեր գործընթացի դատավորներն են, մինչդեռ ճիշտն իրականում հակառակն է:

 

 

6. Ձգտեք առավելագույնս շփվել ձեզնից տարիքով ավագ մարդկանց հետ: Ավագները գիտեն այն, ինչ դուք կիմանաք ավելի ուշ, այնպես որ արժե նրանցից հարցնել:

 

 

7. Փնտրեք ձեզնից ավելի «զիլ» անձանց եւ ժամանակ անցկացրեք նրանց հետ: Դա կարեւոր է, սակայն կարեւոր են նաեւ հետեւանքները: Փորձեք դառնալ ձեր խմբում լավագույնը:

 

 

8. Ժամանակի հետ դուք ավելի շատ պահպանողական կդառնաք: Դա պարզապես փաստ է: Հենց այդ իսկ պատճառով ամենախելահեղ գաղափարները պետք է կյանքի կոչել ՀԻՄԱ:

 

 

9. Առավելագույնս նվազեցրեք ծախսերը, դա թույլ կտա ձեզ իրականություն դարձնել հենց նույն խելահեղ գաղափարները:

 

 

10. Սովորեք նախագծել: Դա շատ լավ զարգացնում է տրամաբանությունը, հիշողությունն ու երեւակայությունը:

 

 

11. Ձեր առջեւ մեծ նպատակ դրեք եւ թույլ տվեք, որպիսի դիպվածն օգնի ձեզ: Եթե դուք նման նպատակ չդնեք, իհարկե, ոչ մի բան չի պատահի, սակայն եթե դնում եք, կարող է շատ ավելի լավ ստացվել:

 

 

12.Դարձեք մեկ ուղղության մասնագետ: Հինգ տարի ծախսեք գործի, ոչ թե դրա շուրջը պտտվելու վրա: Եթե հետագայում ցանկանաք փոխել մասնագիտությունը'ապա առաջ: Սակայն ընտրեք կոնկրետ ինչ-որ բան: