«Հակամարտության կարգավորման բանակցության առաջմղման նպատակով Սոչիի քննարկումները շարունակելու համար նախագահները կարող են հանդիպել աշնանը: Համանախագահները պատրաստ են աջակցել բանակցային առաջընթացին: Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներն էլ պետք է հասկանան, որ շարունակվող հակամարտությունն իրենց պետությունների շահերից չի բխում:

 

Հուսով եմ, որ մարդիկ կքվեարկեն խաղաղության համար»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագագահ Ջեյմս Ուորլիքը:

 


Ակնհայտ է, որ Վաշինգտոնում ու Փարիզում այնքան էլ ոգևորվոծ չեն Մոսկվայի միակողմանի նախաձեռնություններով ու փորձում են վերականգնել հակամարտության կարգավորման միջազգային ձևաչափը:
Այս առումով՝ որոշակի ճնշում է սպասվում Բաքվի վրա, որովհետև Իլհամ Ալիևը, մեղմ ասած, վարում է միջնորդական ձևաչափը վերանայելու քաղաքականություն:

 


Դրան հակառակ՝ թե Սոչիում եւ թե դրան հաջորդած հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ամրագրում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը:

 

 

Սուրեն Սուրենյանց