Ինչպես կարող է աշխարհում, տիեզերքում մի բան կատարվի կամ մի փորձանք լինի հայի մատը խառը չինի կամ Հայաստանի անունը չշոշափվի: Ամեն երգը երգել էինք, ամեն ինչ տեսել էինք, ամեն ինչում կայինք, մնացել էր ՙՙ Էբոլան ՚՚ …

 


Չէ՛, Հայաստանի, Հայրենիքի բնական կապիկները քիչ էին, հիմա էլ մեր չտես մեծահարուստները, ըստ ՙՙ Ազատություն ՚՚ ռադիոկայանի տեղեկատվության, Գվինեայից երկու հատ կապիկ են բերել…Մեկը ըստ տվյալների սատկել է, մյուսը գտնվում է Ձորաղբյուրի մերձակա ՙՙ Ջամբո ՚՚ ՝ չգիտեմ ինչ գրեմ, կապիկանոցում ասեմ, գազանանոցում, թե չտեսանոցում…

 


Էս գեղցի, չտես, բիրդան մեծահարուստները իրենց գեղցիական զամաշկեքով և գլուխ գովալու, ֆիքստուլանալու ՙՙզամաշկեքով ՚՚ , գազանանոցներով կյանքներս կերան, հիմա էլ վտանգի են ենթարկում…Կոկորդիլոսի խաշլամեն, մրջնակերի լյարդի պաշտետը, գետաձիու ամորձիների մարինացված ուտեստը, կապիկի հում քյալլեն, մնացած փողատիրական զամաշկեքը , զանազան էկզոտիկ, չտես մտահղացումներ քիչ էին, մնացել էր ՙՙ Էբոլա ՚՚ համաճարակի պայմաններում այդ համաճարակի օջախներից մեկից՝ Գվինեայից, կապիկներ ներկրելը:

 

Աստված տա, որ փորձանք չլինի, բայց մաքսային հսկողությունը, համաճարակային ծառայությունների աշխատանքն է պետք աշխուժացնել, ուժեղացնել: Աստված մի արասցե, մեզ միայն սա էր մնում…
Չի բացառվում, սա էլ գերտերությունների՝ հատկապես ԱՄՆ-ի գիտափորձերի արդյունք լինի…Հիմա էլ իբր շատ արագ, շտապ հակահամաճարակային շիճուկն են գտել: Բա ինչպես, անմիջապես…Չի բացառվում այս համաճարակն էլ բիոլոգիական զենքի փորձարկման արդյունք լինի…
Հա՛, նաև դեղագործական մաֆիայի, մոնոպոլիաների աչքը լույս…

 

 

Ռոբերտ Մելքոնյան