Երբեմն օտարին հասկանում ես, երբեմն մերոնց՝ ոչ... դուք պատկերացնո՞ւմ եք, եթե մեր միլիոնատերերն էլ իրենց շքեղ մեքենաները վաճառեին հանուն մեր խաղաղության, հանուն մեր բանակի... այս օրին հենց ես խոսում էի մոտավորապես դրա մասին, այն, որ քաբաբամոլներն ու շքեղ մեքենավարները մի փոքր հասկանային, գիտակցեին, թե ինչքան կարևոր է այսօր մեր սահմանը, քան նրանց միլիոնները...
Հիմա կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, թե մեր բանակը ապահով է և կարիքը չունի, որ մարդիկ վաճառեն իրենց շքեղ մեքենաները հանուն հայոց բանակի, բայց այստեղ երևույթն է կարևոր... տեսեք, թե Ուկրաինացի միլիոնատեր Վյաչեսլավ Կոնստանտինովսկին, ով մեկնել է պայքարելու հակաահաբեկչական գործողությունների դեմ, 2.500.000 գրիվենով վաճառել է իր պրեմիում դասի Rolls Royce Phantom ավտոմեքենան, որի վաճառքից ստացված գումարը կհատկացվի ուկրաինական բանակի աջակցությանը...
Արթուր Հայրապետյան