Երաժշտության ասպարեզում Օբսալյուտնիկ անվանում են բացարձակ լսողություն ունեցողներին,
Քաղաքական դաշտում օբսալյուտնիկ ֆանատները' պարզապես անընդունելի են:
Եթե դուք Պուտինի կամ Օբամայի ֆանատն եք, պարտադիր չի նրանց ցանկացած, թեկուզ բացարձակ անընդունելի, քայլ արդարացնեք : Ամեն միտք արտահայտելուց առաջ հիշեք մի աքսեոմա'ոչ Պուտինը, ոչ Օբաման, ոչ Մերկելը , ոչ էլ ցանկացած մի այլ գերտերության առաջնորդ ոչ մի տոկոս ու երբեք չի անելու քայլեր կոնկրետ հայ ազգի բարօրության համար:
Ժամանակ առ ժամանակ ուղղակի նրանց քայլերից մենք կարողանալու ենք օգտվել, եթե իհարկե մեզ դա հաջողվի, որովհետև երբեք ու երբեք որևէ առաջնորդի համար հայ ազգը կարևոր չի, կարևորը առաջին հերթին մեր երկրի աշխարհագրական տարածքն է: Ոչ ոք թող հույս չունենա, որ իր կողմից ֆետիշացվածների հեչ մրգին է, թե նա ինչքան է խլզվում իր համար:Էլի վերլուծություններ արեք, էլի հոդվածներ գրեք, բայց Պուտինի ու Օբամայի պատճառով իրար կոկորդ մի կրծեք, թե չէ նմանվում եք տարիներ առաջվա 《Լասկվիյ մայի》անչափահաս երկրպագուհիներին, որոնց կյանքի հիմն էր դառնում վերոնշյալ խմբի ցանկացած կղկղաերգ;
Պետք չէ բացարձակ նվիրվել կողմերից որևէ մեկին, պետք չի բացարձակ ինչորաՖոբ լինել:
Հիշեք ձեր անիմաստ վեճերը նմանվում են 《Կարգին հաղորդման》մի հայտնի սքեթչի, երբ երկու կին վիճում են' մեկը մյուսին անվանում է' բոշա , իսկ դիմացինը նրան' փչացած:Հաստատ կողքից ձեզ հետևողները մտածում են, որ երկուսդ էլ ճիշտ եք:
Գարիկ Պետրոսյան