Այս գիշեր կյանքից հեռացավ տաղանդավոր դերասան Ռոբին Ուիլյամսը: Նա յուրահատուկ մարդ էր: Նրա տպավորիչ ժպիտը և ամուր խարիզման` զուգորդված դերասանական տաղանդի հետ, ստեղծում էին անհավանական կերպարներ, որոնք երկար ժամանակ չէր ջնջվում մարդկանց հիշողությունից: Յուրաքանչյուր ֆիլմ, որտեղ խաղում է Ռոբին Ուիլյամսը մեզ սովորեցնում է ամենակարևորը` գնահատել կյանքի սովորական ու փոքրիկ ուրախությունները: Ձեզ ենք ներկայացնում Ռոբին Ուիլյամսի 10 լավագույն դերերը: