Այսօր Նորվեգիայի Տրոմս քաղաքում շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն կընտրի իր նախագահին:
Հավակնորդներն երկուսն են՝ ֆեդերացիայի գործող նախագահ Կիրսան Իլյումժինովը ու աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը:

 


Իլյուժիմնովը հայտնի է կոռուպցիոն սկանդալներով, վայելում է Կրեմլի անվերապահ աջակցությունը, նրա անունն ասոցացվում է այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են՝ Սադդամ Հուսեյնը, Մուամմար Քադդաֆին, Բաշար Ասադը: Իլյումժինովն արդեն 19 տարի ղեկավարում է կառույցն, ընդ որում՝ տարիներ առաջ նա դա համատեղում էր ՌԴ Կալմիկիայի նախագահի պաշտոնի հետ:

 


Աշխարհահռչակ շախմատիստ Գարրի Կասպարովն, ով Պուտինի քաղաքական հակառակորդներից մեկն է, չի էլ թաքցնում, որ իր ու Իլյումժինովի պայքարը քաղաքական ենթատեքստ ունի:

 

 

Սուրեն Սուրենյանց