ԼՂՀ-ում (նրա սահմանադրությամբ դա ներառում է նաև ազատագրված տարածքները, որովհետև այնտեղ, որտեղ իրականացվում է հանրային իշխանություն, ապա դա տվյալ պետության տարածք է: ) հայկական զորքեր չկան, ինչպես պնդում են ալիևենք, ԼՂՀ-ում կան ԼՂՀ ԶՈՒ զորքեր, որոնք ենթարկվում են ԼՂՀ ԶՈՒ ղեկավարությանն ու հրամանատարական կազմին, նրանք Հայկական ԶՈՒ-ին չեն ենթարկվում, հետևաբար՝ նման ձևակերպումներին միշտ պետք է հստակ գնահատական տալ:

 


Հ.Գ. Մենք հաճախ ենք տարանջատում ԼՂՀ-ն ու ազատագրված տարածքները, որը սխալ է: Իսկ ԼՂՀ Սահմանադրության 142-րդ հոդվածը կամ պետք է վերաշարադրել, կամ հանել, ընդ որում՝ Քաշաթաղի ու Բերձորի շրջանները ԼՂՀ "Վարչատարածքային բաժանման մասին օրենքով" համարվում են ԼՂՀ վարչկան շրջաններ՝ տարածքներ:

 


Արման Սահակյան