Հայեր ջա՛ն, մի պահ եկեք ուշադիր լինենք: Սոչիում տեղի ունեցած հանդիպումը դեռ ոչինչ չի տվել,համենայն դեպս մեզ հայտնի չէ՝ ինչ է տվել: Միամտություն է սպասել,որ հանդիպումից հետո միանգամից լարվածությունը կթուլանա,իսկ վերանալու մասին խոսելը՝ առնվազն մանկամտություն: Ալիև կրտսերը այսքան տարի իր ներքին սպառման համար բազմաթիվ ռազմատենչ հայտարարություններ է արել,նաև արտաքին սպառման համար ինչ որ չափով:
Փորձեց բանակցություններից առաջ ռազմական հաջողություններ ձեռք բերել ,բայց տապալվեց,իսկ դրա հետևանքով բանակցությունների ժամանակ ի լուր աշխարհի հայտարարեց,որ պետք է խաղաղ լուծվի, և փոխզիջումների մասին խոսեց: Հիմա նա տուն է գնալու և հանդիպելու է ներքին հակազդեցության՝հայտարարությունների և Սոչիում իր պահվածքի միջև ահռելի տարբերությունների հետ կապված:
Նա այժմ խնդիր ունի իր երկրի ազգաբնակչության աչքին բարձրանալու և իր պահվածքից հետո ստեղծված հակասական զգացողությունները մեղմելու .տունը առյուծ,դուրսը կատու: Այժմ իր հեղինակությունը բարձրացնելու և երկրում տիրող տրամադրությունները փոխելու համար հավանակն է,որ դիմի նոր արկածախնդրությունների: Լինե՛նք պատրաստ:
Տիգրան Մկրտչյան