Վերջին օրերի սահմանային բախումները ի թիվս այլ բաների շատ հստակ ցույց տվեցին մեկ բան. մեր բանակը իրոք լուրջ բարեփոխումների միջով անցնելով իրոք ավելի է ամրացել ու այն աստիճան է հզորացել, որ անգամ ժամկետային զինծառայողներից բաղկացած սովորական ստորաբաժանումները կարողանում են ջախջախել հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք պատրաստվում են ոչ միայն Ադրբեջանում, այլև Թուրքիայում:

 

 

Այս ամենում ըստ իս ամենամեծ ավանդը մեր պաշտպանության նախարար Սերյան Օհանյանինն է, ով տարիներ շարունակ ջանասիրաբար կերտում էր բանակի իր տեսալականը և այդ չարչարանքների արդյունքը մենք ինքներս էլ կարող ենք հիմա տեսնել: Դժվար է խոսքերով ըստ արժանավույնս գնահատել նախարարի վաստակը: Այս տիտանական աշխատանքը արժանի է ոչ միայն գովասանքի խոսքերի, կոչումների, կամ էլ մեդալների...

 

 

Կարծում եմ, Սեյրան Օհանյանը հենց այն միակ մարդն է մեր քաղաքական դաշտում, ով արժանի է լինել Հայաստանի հաջորդ նախագահը: Իրոք, նա այն եզակի բարձրաստիճան պաշտոնյաներից է, ով այսքան տարի զբաղեցնելով բարձրաստիճան պետական պաշտոններ, չի վարկաբեկել իր անունը և վայելում է հարգանք թե՛ իր ղեկավարած գերատեսչությունում, որն ի դեպ ամենախոշոր ու բազմամարդ պետական ինստիտուտն է, և ժողովրդի մոտ: Առավել ևս հաշվի առնելով մեր քաղաքակն դաշտի վակուումային իրավիճակը, կարծում եմ, որ Օհանյանը կլինի ամենաարժանավոր թեկնածուն 2017 թվականի նախագահական ընտրություններում: Համենայն դեպս ես առանց վարանելու իմ ձայնը կտամ նրան, եթե նա առաջադրվի:

 

 

Գեղամ Ասլամազյան