Մի անգամ Հիսուսն իր աշակերտներին ասեց «ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ։» Հետո էլ ավելացրեց թէ «երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները»։ (Մարկոս 11:24-25):

 

 

Ահա 2 չափազանց կարևոր պայման աղոթքը լսելի լինելու համար: Այսօր մենք բոլորս աղոթում ենք մեր ազգի օրհնության ու խաղաղության համար: Աստված այս ՀՍԿՈՒՄն ու աղոթքները ընդունելի անի: Մենք աղոթում ենք, որպեսզի Տերն իր ողորմությունն ու Սբ. Հոգին հոգին բերի 3 նախագահների վրա, որպեսզի ԱՅՍ ԿԻՐԱԿԻն նոր սկիզբ դառնա, բարի լուր լսենք, խաղաղության ձայնը լսենք:

 

 

Մամուլում հոռետես ու թերահավատ հոդվածները շատ են, թէ խաղաղություն չի լինի, թէ այն հեռու է: Դրանք պատճառաբանվում են անցյալի տապալումներով, խնդրի բարդությամբ ու մարդկային անկարողությամբ: Սակայն իմ ու ձեր հավատքը ոչ մարդկային կարողության վրա է, ոչ էլ հույսը կերերա խնդրի բարդության առջև: Որովհետև մեր հավատքն ու հույսը մեր հայրերի Աստուծո վրա է և «Աստծու համար ամէն ինչ կարելի է» (Մաթևոս 19:26):

 

 

Ուրեմն, մեր Աստուծո սիրելի զավակներ, չերերանք, չերկմտենք աղոթքի պահին: Երբ աղոթում ենք, որ այս Կիրակի նախագահների հանդիպումից խաղաղության ձայն կլսենք, հավատանք որ արդեն ստացել ենք, որովհետև մեր Տէր Հիսուս Քրիստոսը ամոթով չի թողնում իրեն հուսացողներին և ասում թէ «ով որ ինձ մօտ կը գայ, դուրս չեմ անի» ( Հովհ. 6:37):

 

 

Միայն խնդրում եմ, պահեք նաև 2րդ պայմանը: Երբ աղոթքի կանգնեք ու մեկի դեմ մի բան ունենաք, ներեցեք նրան, որպեսզի մեր երկնավոր Հայրն էլ ձեզ ների և ձեր աղաչանքն ընդունի: Եթե մեկի դեմ անձնական թշնամություն կամ ատելություն ունեք, խնդրում եմ, հանուն ձեր խաղաղության, ի Սեր Աստուծո և հանուն այս նպատակի, ներեցեք այդ անձին: Ներելն ազատարար ուժ ունի: Ներելն աստվածային որակ է: Ներելն ավելի բարձր է քան արդարությունը:

 

 

Հետևաբար ես հավատում եմ, որ այսօր, այս Կիրակի, եթե մենք Աստծուն ընդունելի աղոթքներ բարձրացնենք ու հավատանք, որ արդեն ստացել ենք, ապա դրանք կլսվեն մեր հավատարիմ երկնավոր ՀՈՐ կողմից ու մենք կլսենք խաղաղության ձայնը:

 

 

Բարի Կիրակի: Թող Աստուծո Սբ. Հոգին լինի երեք նախագահների վրա այսօր, առաջնորդի եռակողմ բանակցությունների ուղղությունն ու զորացնի արդար զինվորի բազուկը: Խաղաղություն բոլորիս:

 

 

Արմեն Հարեյան