Իր սադրիչ և ապատեղեկատվական քաղաքականությամբ հայտնի Ադրբեջանը մշտապես փորձ է անում լարվածություն մտցնել երկու երկրների նախագահների հանդիպումից առաջ: Եվ ահա այսօր առավոտյան ադրբեջանական APA գործակալությունը տեղեկություն է տարածել, ըստ որի գիշերը հայկական կողմից արձակված կրակոցից զոհվել և վիրավորվել են մեկական ադրբեջանցի զինվորներ:
Այդ լուրը նախագահների հանդիպումից առաջ բացառապես սադրիչ ը ապակառուցողական բնույթ է կրում և փորձում է ստվեր գցել հայկական կողմի դիրքորոշման վրա, և դա այն դեպքում, որ նմանատիպ հանդիպումներից առաջ որպես կանոն Բաքուն էր դիմում մեծածավալ դիվերսիոն գործողությունների: Ամենայն հավանականությամբ դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, սակայն այսօր այն լուսաբանելն ավելի ձեռնտու է հարևան երկրի համար:
Միսակ Բալյան