Բոլորս շունչներս պահած սպասում եմք Ալիև-Սարգսյան հանդիպմանը։ Հույս ունենք, թե խնդիրը կկարգավորվի։ Չեմ ուզում հոռետեսի տպավորություն թողնել, բայց միամիտի համբավն էլ արդյունավետ չէ։ Այսպիսով, միամտություն է կարծելը, թե այդ հանդիպումը պիտի իրավիճակ փոխի։ Գուցե չափազանց կարճ ժամանակով հարաբերական հանգստություն տիրի (ասենք այս գիշեր միայն մեկ դիվերսիոն փորձ անեն), բայց կարծելը, թե խաղաղություն կիջնի՝ հիվանդագին միամտության շարքից կստացվի։
Պատերազմը, ինչպես արդեն բոլորս ենք հասկանում, վաղ թե ուշ կհայտարարվի նաև պաշտոնապես (երբ հարձակման ծավալներն ու մասշտաբները մեծացած կլինեն)։ Մենք, իհարկե, արդեն պատրաստ ենք, թե զենքով, թե հոգեբանորեն։ Այսքանը հասկանալով ու ընդունելով գուցե պատերազմի շուտ սկսումը մեզ համար առավել նպատակահարմար լինի։ Հուսանք, որ գոնե սպասվող պատերազմի մեր հաղթական ավարտով վերջնական լուծում կտրվի այս հիմնահարցին։ Նախիջևանն էլ ուզեցի…
Արսեն Բաբայան