Ամեն ինչից դժգոհները.

Տենց մարդիկ կան, որ ամեն ինչից դժգոհ են ու ամեն ինչ և բոլորին քննադատում են: Նենց չի, որ ես ոչ մի բանից չեմ բողոքում, բայց ես պո սուշեստվու եմ բողոքում, ու ձեռի հետ էլ փորձում եմ լուծում առաջարկել տվյալ խնդրի համար:

Բայց իմ ասած մարդիկ ուղղակի բողոքում են, իրենք թեմա են գտնում բողոքելու համար, եթե չկա ստեղծում են, եթե կա' առնվազն մի լավ ճոխացնում են:

 

 

Այ օրինակ այսօր Սերժ Սարգսյանը հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ, ու գնաաաաաաց, էլի նշված հավերժ բողոքողներն ակտիվացան, թե բա զոհեր ունենք, ինքը հանդիպելուց ժպտում ա: Զոհերի համար բոլորս ենք ցավում, ու հաստատ այդ բողոքողներից ոչ պակաս: Բայց, պետք է ընդունել մի պարզ փաստ' նման հանդիպումների ժամանակ իրար ժպտում և ձեռք են սեղմում, ու արցունքակալած աչքերը չի, որ պետք ա վկայեն եղած ցավի մասին:

 

 

Ավելի քան համոզված եմ, որ եթե Սերժ Սարգսյանն առանց ժպիտի ու առավել ևս տխուր դեմքով լիներ հանդիպմանը, նույն մարդիկ կսկսեին գրել, թե ուրեմն հենց սկզբից Պուտինը նեղել ա, ուրեմն հաստատ հարցն ի վնաս մեզ ա լուծվում, ու տենց շարունակ...

 

 

Կան ժամանակներ, երբ անգամ բողոքելուց հաճույք ստանալու մոլուցքը պետք դնել մի կողմ ու հասկանալ, որ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻՑ կարևոր բան չկա: Իսկ այժմ մեր ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀից բխում ա միասնական լինել ու ոչ թե փորձել այս պահին վարկաբեկել երկրի նախագահին, անկախ նրանից թե ով է զբաղեցնում այդ պաշտոնը:

 

 

Սենց ասեմ, եթե անգամ րաֆֆի հովհաննիսյանը կամ արթուր բաղդասարյանը լիներ ՀՀ նախագահի պաշտոնում, այս պահին պետք ա ազգովի ցույց տայինք ՈՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՄԵՆՔ ԱԶԳՈՎԻ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ ԵՆՔ

 

 

Արման Հայրապետյան