Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են աճման կարգով, երկրների միջև ամրապնդվում է վստահությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սոչիում ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում։


«Մեր հարաբերությունները զարգանում են, ընդ որում՝ աճման կարգով։ Մենք պարբերաբար պահպանում ենք կոնտակտները մեր մակարդակով, կառավարությունների մակարդակով, զարգանում են տնտեսական, հումանիտար կապերը և այն, ինչը չի եղել երբեք, ակտիվորեն համագործակցում ենք որոշ այլ ուղղություններով։ Դա վստահության մասնիկ է, որն ամրապնդվում է անընդհատ երկկողմ կապերում»,- ասել է Պուտինը։


ՙՙՈրոշ այլ ուղղություններ՚՚ պուտինյան ձևակերպումը շատ հետաքրքիր է հատկապես այն համատեքստում, որ Ռուսաստանը դարձել է Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարարը, ըստ այդմ՝ ռազմատենչության հիմնական աղբյուրը:

 

 

Սուրեն Սուրենյանց